«Շրջանառության մեջ ենք դնելու չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին օրենքի նախագիծ». Նաիրա Զոհրաբյան
![]() 290 Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ., 22:55 ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չծնված երեխայի կյանքի իրավունքը Սեռով պայմանավորված հղիության ընդհատման ցուցանիշով Հայաստանը մշտապես եղել է չեմպիոնների շարքում։ ԵԽԽՎ-ն քանիցս իր բանաձևերում անդրադարձել է այն երկրներին, որտեղ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ են արվում և տարիներ առաջ Հայաստանը Ադրբեջանի և Ալբանիայի հետ առաջատար եռյակում էր։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 1991-2018թթ․ Հայաստանում ընդհատվել է մոտ 434,000 հղիություն։ Վստահաբար, իրական թիվը շատ ավելի մեծ է, քանզի հղիության ընդհատումները բազմաթիվ դեպքերում կատարվում են ոչ լեգալ և չեն արձանագրվում։ Գործող օրենսդրությունը նախատեսում է մի շարք հանգամանքներ, որոնց առկայությունը թույլ է տալիս ընդհատել հղիությունը՝ չծնված երեխային զրկելով կյանքից։ Օրինակ, երբ հղիությունը մինչև 12 շաբաթական է, կինը (չծնված երեխայի մայրը) հիվանդ է, չծնված երեխայի մոտ առկա է արատ, առկա են հանգամանքներ, որոնք ավելի հավանական են դարձնում երեխայի մոտ արատների զարգացումը (ընտանիքում զարգացման արատներով երեխաների կամ սեռի հետ փոխկապակցված ժառանգական հիվանդությունների առկայություն), առկա են առողջական վիճակի հետ չկապված հանգամանքներ՝ հղիության ընթացքում ամուսնու մահը կամ ամուսնալուծությունը, կնոջ կամ ամուսնու՝ պատիժն ազատազրկման վայրում կրելն ու մի շարք այլ դեպքերում։ Մինչդեռ, չծնված երեխան ևս ունի կյանքի իրավունք ու բոլոր այս կարգավորումները պետք է փոխարինել մեկ կարգավորմամբ՝ հղիության արհեստական ընդհատման արգելքով: Ես և իմ գործընկեր Շաքե Իսայանը առաջիկա օրերին շրջանառության մեջ ենք դնելու չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին օրենքի նախագիծ, որով արգելվելու է հղիության արհեստական ընդհատումը, բացառությամբ, եթե բժիշկների ցուցումով կինն ունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են հղիության հետ։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
