Ռոմանոս Պետրոսյանը սկսել է կադրային ջարդը. «Հրապարակ»
![]() 302 Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ., 09:35 «Հրապարակ»-ը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվելուն պես սկսել է կադրային ջարդը, հատկապես՝ անտառի ոլորտում։ Նա իր մոտ է կանչել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանին և կարգադրել՝ փոխել բոլոր մասնաճյուղերի տնօրեններին։ Վերջինն արձակուրդ է վերցրել, հավանաբար՝ հույսով, որ մինչ վերադառնալը նախարարը խելքի եկած կլինի և կգիտակցի, որ ոլորտում նման կոտորածը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել, սակայն, պարզվեց, փոքրիկ նախարարը մեծ եռանդ ունի․ երեկ տեղեկացանք, որ նա առաջարկել է դիմում գրել նաև ՊՈԱԿ-ի տնօրենին, ով ընդամենը 2 ամիս առաջ էր քաղծառայության մրցույթով նշանակվել այս պաշտոնին։ Մացակյանն ազատման դիմումը գրել է։ Մեզ հետ զրույցում նա ասաց. «Այո, գրել եմ, բայց հրամանը ստորագրված չէ, կստորագրվի, ես կազատվեմ ու ինչքան պետք է՝ հարցազրույց կտամ»։ Հարցին՝ ո՞վ է ասել, որ գրեք, ասաց՝ ոչ ոք չի ասել, իր ցանկությամբ է գրել։ Ինչ-որ խնդիրնե՞ր են եղել նախարարի հետ։ «Դե, մի քիչ հա՛մ առողջական խնդիրներ կան, հա՛մ մի քիչ ներքին խնդիրներ, ասում եմ՝ հրամանը կստորագրվի, ես Ձեզ խոսք եմ տալիս՝ երկար հարցազրույց կտամ»,- ասաց նա։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
