«Վստահ «ո՛չ» ասեք էդ երեքին». Լուսինե Հակոբյան
![]() 348 Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ., 11:05 «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ Լուսինե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ պատգամավորներ, եթե դուք չեք հասկանում, թե Խունդկարյանին, Շաթիրյանին ու Վաղարշյանին տրվելիք կողմ ձայնն ինչ է նշանակում Սահմանադրական դատարանի ու մեր պետության ապագայի համար, ապա մի՛ շտապեք, ժամանակ վերցրեք ու քննարկեք այդ հարցերը հանրության հետ, մտահոգ մարդկանց հետ: Բայց որ ավելի կարևոր է՝ իմացեք, որ սկզբունքային մարդու ուղին միշտ բարդ է, ու միշտ լինելու են իրավիճակներ, երբ մարդն ընկնելու է կենցաղային խորամանկության մեջ մասնագիտացած մեկ կամ երկու մանիպուլյատորի ազդեցության տակ, որոնք նրան կարող են համոզել ու պարտադրել կատարելու սխալ ու անարդարացի ընտրություն: Ու այդ ժամ դուք գուցե մտածեք, որ ավելի հեշտը կռիվ չտալն է, չընդդիմանալը, սպիտակ ագռավ չդառնալը: Էդպես է. սկզբունքային մարդու ուղին միշտ բարդ է եղել ու բարդ է լինելու: Ու կարող են լինել իրավիճակներ, երբ դուք մենակ կմնաք ձեր ճշմարտացիության հետ, օտարացած mainstream կոչվածից ու մերժված նրա կողմից: Բայց գիտակցեք, որ ձեր ամենամեծ կապիտալն այսօր հայ ժողովրդի վստահությունն է, ու այն չկորցնելու համար արժի հպարտ ու միայնակ անցնել ձեր ճանապարհի այդ հատվածը: Ժամանակը ցույց կտա, որ ճիշտը դուք եք եղել, այլ ոչ՝ ձեզ հակառակում համոզողները: Ամեն օր ես իմ սեփական մաշկի վրա եմ դրանում համոզվում: Էնպես որ, վստահ «ո՛չ» ասեք էդ երեքին»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
