«Սա պետական անվտանգության հարց է». Արմեն Մարտիրոսյան
![]() 555 Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ., 16:35 Հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արայիկ Հարությունյանը դատի կտա «Սեռական դաստիարակություն» առարկա նախատեսելու վերաբերյալ սուտ տեղեկություն տարածողներին: Լավ կանի։ Բայց ինձ այլ բան է հետաքրքրում։ Ես կարծում եմ, որ «Սեռական դաստիարակություն» առարկա պետք է, և եթե ոչ առանձին, ապա անատոմիայի կամ այլ առարկայի շրջանակներում։ Սա պետական անվտանգության հարց է։ Հայաստանի կանանց մեկ քառորդը բալիկ չի ունենում այս կամ այն խնդիրների պատճառով, որոնց մեծամասնությունն ունեն մշակութային հիմք։ Անչափահաս տարիքում առանց պաշտպանվելու սեռական ակտեր, անհաջող փորձերից ստացված հոգեբանական խնդիրներ, տարբեր տիպի հիվանդություններ ու սեռավարակներ, ոչ հիվանդանոցային պայմաններում կատարվող աբորտների տխուր հետևանքներ և այլն։ Իսկ եթե կանանց մեկ քառորդը բալիկ չի ունենում, ապա բանակի զինվորների մեկ քառորդը չի ծնվում, էլ չեմ խոսում տնտեսական կամ դեմոգրաֆիական հետևանքների մասին։ Սեռական դաստիարակությունն անչափահասի դաստիարակության մի կարևոր մասն է ու եթե այն չի դասավանդվում, ապա երեխան մեծանում և դառնում է սեռական անդաստիարակ՝ համապատասխան հետևանքներով։ Ո՞ւմ է ուսուցչի կամ ծնողի տված սեռական դաստիարակությունը մինչ այսօր խանգարել։ Իսկ ո՞վ է այս բնագավառի տեղեկություններն ստացել հայաթի Վաղո ձյաձյայից։ Ի՞նչն է կարևոր, հաղթահարել հիմար կոմպլեքսներն ու խոսել երեխայի հետ այս թեմայով, դասավանդել այս թեմաները դպրոցում, թե՞ ունենալ չհամալրվող բանակ, դժբախտ ամուսնություններ և առողջական խնդիրներ։ Ո՞ր երեխան է էլեկտրականության մասին ստացել նորմալ գիտելիք և հետո տոկից մահացել կամ տեսողությունը կորցրել։ Իսկ տոկից մահացածների կամ հաշմանդամ դարձածների քանի՞ տոկոսն է ունեցել էլեկտրականության մասին գիտելիք։ Լուցկուց ճիշտ օգտվել իմանալն ո՞ւմ է դրդել, որ ինքն իրեն հրկիզի։ Տեղեկությունը և կրթությունը ոչ մեկին չեն խանգարել կյանքում։ Իսկ անկրթությունը մեծ չարիք է և անձի, և հասարակության համար»։ |

Փոփոխություններ՝ բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
52119.04.2026, 19:36
«Իրանում բոլոր դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման»․ #Tasnim
165416.04.2026, 14:38
«Մեր կուրսում գրեթե մի հոգի չկա, որ մասնագիտությամբ է աշխատում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
67014.04.2026, 15:24
«Ինչքան լավ են սովորում երեխեքը, այնքան շուտ են մեծանում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
116408.04.2026, 10:48
«Պատրա՞ստ եք երաշխավոր կանգնել, որպեսզի Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը փոխվի»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
119007.04.2026, 16:00
«Ոչխարի օրգաններ եք հերձե՞լ. բա միսն ի՞նչ եք արել». Նիկոլ Փաշինյանը՝ աշակերտներին (տեսանյութ)
120903.04.2026, 11:42
«Վախեցրի՞նք քեզ». Նիկոլ Փաշինյանը՝ լաց լինող փոքրիկին (տեսանյութ)
107303.04.2026, 11:30
«Հավի միս, աղցանի բաղադրիչներ. շատ լավ է». Նիկոլ Փաշինյանը՝ մանկապարտեզի խոհանոցում (տեսանյութ)
115003.04.2026, 11:18
