Արմեն Փամբուխչյանը՝ մանդատը վայր դնելու պատճառների մասին
![]() 328 Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ., 19:25 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դիմում եմ ներկայացրել օրենսդիր մարմնում գործունեությունս դադարեցնելու մասին՝ վայր եմ դնում պատգամավորական մանդատս: Ուզում եմ նշել, որ իմ ցանկությամբ և քաղաքական թիմի համաձայնությամբ պետական ծառայությունս շարունակելու եմ գործադիրում: Արդյունավետ համատեղ աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել 7-րդ գումարման Ազգային Ժողովի բոլոր գործընկերներիս։ Բնականաբար, առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում «Իմ քայլը» խմբակցությանն ընդհանուր նպատակների իրականացմանը միտված բովանդակային քննարկումների և կայացված որոշումների համար։ Վստահեցնում եմ, որ խմբակցությունը եղել ու շարունակելու է մնալ հեղափոխության արժեքները կրող, ՀՀ քաղաքացիների և մեր պետականության շահերին ծառայող ուժեղ ինստիտուտ: Հատուկ շնորհակալություն բոլոր այն քաղաքացիներին, որոնց հետ այս ընթացքում համագործակցել եմ։ Հայցում եմ ինձ դիմած այն քաղաքացիների ներողամտությունը, որոնց բարձրացրած խնդիրների լուծումն ամբողջությամբ ավարտին չեմ հասցրել: Շնորհակալություն»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
