«Ես չեմ ուզում խորանամ քո ասած «դոսյեների» մեջ». Սասուն Միքայելյանը՝ լրագրողին
![]() 283 Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ., 12:30 «Դոսյե» կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն, Կրեմլը ՀՀ գրեթե բոլոր կառույցներում գործակալներ ունի: Շրջանառվում էին ԱԱԾ նախկին տնօրենների անուններ, Գագիկ Ծառուկյանի անունը, Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում. այսօր՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսպիսի հարց ուղղվեց ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Սասուն Միքայելյանին: «Միտքը չհասկացա, ասենք Գագիկ Ծառուկյանն ի՞նչ կապ ունի ԱԱԾ-ի հետ»: Լրագրողը կրկնեց հարցը՝ ասելով, որ զեկուցի մեջ նշվում է, որ ԱԱԾ նախկին տնօրեններն ինֆորմացիաներ են փոխանցել Կրեմլին: «Դա մեր ներքին անվտանգության խնդիրն է և մենք, ԱԱԾ-ն, պարտավոր է, որ նման բան չանի, իսկ ինչ վերաբերում ա, որ եթե մենք ուղղությունը տանում ենք դեպի Ռուսաստան, նույնությամբ կարող եմ ասել՝ Արևմուտք կամ Եվրոպա, դա մեր ներքին խնդիրն ա, որ պետք ա կարգավորենք, ավելի խիստ լինենք»,- ասաց ԵԿՄ նախագահը՝ շարունակելով. «Բայց ես ուզում եմ մի նրբազգաց բան ասել, որ մեր պատերազմն արդեն գնում է Թուրքիայի հետ, ոչ թե մենակ Ադրբեջանի հետ, և մենք պետք է մի քիչ զգույշ լինենք պետությունների հետ: Ռուսաստանի դարպասն է Հայաստանը և նա պետք է օգնի Հայաստանին: Պետությունների վերադասավորման մեջ մենք պիտի խելոք լինենք, ճիշտ քաղաքականություն վարենք, չընկնենք նույն օրին, ոնց նախորդ անգամ ռուսները զենքը տվին թուրքերին՝ դուրս եկան՝ միլիոն ու կես ժողովուրդ ցեղասպանություն արին»: Դիտարկամը, թե այդ զեկույցում իշխանության չեզոքացման մասին է խոսվում, Ս. Միքայելյանը պատասխանեց. «Ես ԵԿՄ նախագահ եմ, ԱԺ պատգամավոր, ես դիվանագետ չեմ, դա իմ խնդիրը չի, ես չեմ ուզում խորանամ քո ասած «դոսյեների» մեջ, ես ասում եմ էն, ինչ որ ասում եմ»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
