«Ձեր իշխանության ժամանակ Արթուր Վանեցյանը կարո՞ղ էր շպիոն լինել». լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին
![]() 369 Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ., 21:20 «Կարծում եմ՝ լավ առիթ է, որ քննություն տեղի ունենա, և հասկանանք, թե ով է այն անձնավորությունը, որ կարողացել է իրեն թույլ տալ ընդդեմ Հայաստանի Հանրապետության շպիոնաժով զբաղվել»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Լրագրողները Սիմոնյանից հետաքրքրվեցին. «Վարչապետը, երբ գործուղման էր, խոսեց Հայաստանի դեմ լրտեսության մասին, ամիսներ անցան, որևէ բացահայտում, հրապարակում չեղավ: Դա Ձեզ համար տարօրինակ չէ՞ր»: Ի պատասխան ԱԺ փոխխոսնակն ասաց. «Ոչ, որովհետև նման գործակալական անձինք, համակարգեր գործում են տարիներով, ձևավորվում են ամիսներով, և ամեն օր մենք մի նոր բան ենք իմանում: Ցավալի է, բնական է, բայց հետևություններ պետք է անենք և անցնենք առաջ»: Դիտարկմանը, թե գործակալ լինելու հարցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անունն է շոշափվում նաև, և Սիմոնյանը, լինելով նրա ընկերը, կասկածներ ունեցե՞լ է այդ հարցում, նա պատասխանեց. «Հանրության վերաբերմունքը պետք է լինի միանշանակ, ինչպես շպիոնների, որոնք ՀՀ-ի դեմ են աշխատում: Այլ վերաբերմունք չի կարող լինել»: «Ձեր իշխանության ժամանակ Արթուր Վանեցյանը կարո՞ղ էր շպիոն լինել»,- հետաքրքրվեցին լրագրողները: Ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես չգիտեմ: Եկեք անընդհատ մատնացույց չանենք: Ես բազմաթիվ մարդկանց եմ երաշխավորել: Դուք էլ Ձեր կյանքի ընթացքում բազմաթիվ մարդկանց եք երաշխավորել և բազմաթիվ մարդկանց հետ դադարեցնում եք Ձեր շփումը: Մարդը պետք է ապացուցի իր՝ հեղափոխության հետ կապված հավատարմությունը»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
