«Նիկոլ Փաշինյանի կյանքը վտանգված է». Ազատ Արշակյան
![]() 350 Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ., 22:35 Քաղաքական, պետական գործիչ Ազատ Արշակյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է «Դոսյե» կենտրոնի՝ Հայաստանի մասին արված հրապարակմանը: Հրապարակման մեջ ի թիվս այլ դեպքերի, նշվում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չեզոքացնելու չիրականացված գործողության մասին: Թեմայի առնչությամբ Ազատ Արշակյանն ասել է. «Հայաստան երկրի ղեկավարությունը՝ սկսած Պապ թագավորից, բոլորը մահապարտներ են՝ Աղասի Խանջյանը, Մյասնիկյանը, Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ բոլորը մահապարտներ են, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ընտրել է այդ ճանապարհը, ինքը հենց որ արդարության դրոշը բարձրացրեց, անկախություն բառից նա խուսափում է, ուրեմն ինքն արդեն իրեն հայտարարեց մահապարտ․․․ Նրա կյանքը վտանգված է։ Մենք տեսնում ենք՝ նրանք ինչեր են անում մյուսների հետ։ Մենք գիտենք՝ ինչպես են վարվում իրենց քաղաքացիների հետ, իսկ որ Փաշինյանի նկատմամբ կա հատուկ բացասական վերաբերմունք, ակնհայտ է։ Մեր «արմյաշկաների» լեզվով և բերանով դա մեզ անընդհատ ասում են։ Ռուսները գրեթե ոչինչ չեն ասում, բացի մի քանի հոգեկան հիվանդներից, որոնք դրական կարծիք չունեն։ Ծագումով հայերը Նիկոլ Փաշինյանին նախազգուշացնում են, զգուշացնում են, նրան հայտարարում են օրենքից դուրս, հրահրում են Նիկոլ Փաշինյանի դեմ։ Նրանք հայկական պետության ու ռեժիմի դեմ արշավ են սկսել, ինչը նշանակում է՝ մենք բոլորս պետք է իմանանք՝ ռուսական իմպերիան դժգոհ է ժողովրդավարությունից, արդարության ձգտումից, դատաիրավական բարեփոխումներից, դժգոհ է, որ մենք չենք ուզում տգիտությունը մեր իշխանությունում գերակշռող լինի»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
