«ԼՀԿ-ն կմիանա՞ եռյակին». լրագրողը՝ Մարուքյանին
![]() 235 Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ., 11:10 «Արդյո՞ք հանրային դժգոհություններն այնքան մեծ են, որ երեք ուժերին կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել իրենց շուրջ: Հնարավո՞ր է ինչ-որ մի փուլում ԼՀԿ-ն միանա եռյակին»,- ԱԺ ճեպազրույցների ժամին դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ հարցրին լրագրողները: Պատգամավորն ասաց, որ հանրահավաքի մասին տեղյակ չէ. «Մենք համագործակցում ենք տարբեր ուժերի հետ ու միասնական նախաձեռնություններ ենք ունենում, երբ օրակարգերը համընկնում են: Մինչ օրս այն համընկել է ԲՀԿ-ի օրակարգի հետ՝ ՍԴ դիմելու, կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով ստեղծելու հետ, որոնք հաջողությամբ են պսակվել: Մնացած մասով յուրաքանչյուր ուժ ունի իր օրակարգը: Կհետևենք, կտեսնենք՝ ինչ կոչեր են հնչում, որն է օրակարգը: Այն, որ դժգոհություններ կան գործող իշխանության կառավարումից, միանշանակ է, բայց թե ինչ մակարդակում է, ո՛չ հարցումների եմ տիրապետում, ո՛չ էլ կարող եմ հետևություններ անել: Այդ դժգոհություններից մենք էլ ենք ստանում»: Հարցին՝ եթե հրապարակում հնչի իշխանության հրաժարականի պահանջ, կմիանա՞ք, Մարուքյանն ասաց. «Եթե ԼՀԿ-ն ունենա այդպիսի պահանջ, ԱԺ-ում կնախաձեռնի իմպիչմենթի գործընթաց: ԼՀԿ-ն չի սպասում, որ մեկը մի բան հայտարարի, վազի՝ միանա դրան»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
