«ՍԴ-ն վերադարձվում է Սերժ Սարգսյանին՝ արդեն Խունդկարյանի դեմքով». Ա. Բաբաջանյան
![]() 159 Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ., 15:40 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղը՝ սեպտեմբերի 23-ին, տեղի է ունենալու Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստը, որի ընթացքում ընտրվելու են Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահը։ Դա լինելու է սահմանադրական ճգնաժամի հանգուցալուծման վերջին փուլը կամ արարը, թեև, ինչպես առիթ եմ ունեցել հայտարարելու, այսպիսի կազմով Սահմանադրական դատարանը պարունակում է նոր ճգնաժամի հարուցման ռիսկեր ու սպառնալիքներ։ Այդուհանդերձ, իշխող մեծամասնության ձեռամբ արդեն իսկ ընտրվել է Սահմանադրական դատարանի այսպիսի կազմ, որը վաղն իր շարքերից պետք է ընտրի Սահմանադրական դատարանի նախագահ ու փոխնախագահ։ Վերջին օրերին ես մտահոգիչ տեղեկություններ ու ահազանգեր եմ ստանում այն մասին, որ իշխանությունները ստվերային պայմանավորվածության են հանգել Սահմանադրական դատարանի նոր դատավորների, մասնավորաբար՝ Երվանդ Խունդկարյանի հետ՝ վերջինիս Սահմանադրական դատարանի նախագահ դարձնելու հարցի շուրջ, և վաղը ՍԴ աշխատակարգային նիստում փորձ է արվելու նախապես մշակված քայլերով ու ներքին համաձայնություններով իրականություն դարձնել այդ սցենարը։ Դա բացառելու միակ տարբերակն այն է, որ Սահմանադրական դատարանի վաղվա աշխատակարգային նիստը լուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ, և հանրությունն ականատես լինի Սահմանադրական դատարանի ղեկավար կազմի ընտրության գործընթացին՝ բոլոր մանրամասներով ու նրբություններով։ Հանրությունն ունի դրա լիակատար իրավունքը, քանի որ հենց քաղաքացիների վճարած հարկերով է գործում Սահմանադրական դատարանը, և մարդիկ պետք է տեսնեն, թե ինչպես է այդ կառույցն իրականացնում սահմանադրական արդարադատություն ու այդ նպատակով նաև ձևավորում Սահմանադրական դատարանի նախագահություն։ Հետևաբար մենք պահանջում ենք, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 23-ի աշխատակարգային նիստը հեռարձակվի ուղիղ եթերում։ Այս պահանջը կատարելով՝ իշխանությունները գոնե մասնակիորեն կարող են փարատել կասկածները, թե Սահմանադրական դատարանի դատարանակազմության գործընթացն ընթացել ու այսօր էլ շարունակվում է ներքին, ստվերային, այսինքն՝ հակաժողովրդավարական պայմանավորվածություններով։ Եթե Երվանդ Խունդկարյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր դառնալը խիստ, չափազանց մեծ վերապահումներով կարելի է ընդունելի համարել, ապա միանշանակորեն անթույլատրելի է նրա ընտրությունը ՍԴ նախագահի պաշտոնում։ Դա տեղի ունենալու դեպքում ստիպված ենք լինելու արձանագրել, որ Հրայր Թովմասյանի հեռացմամբ Սահմանադրական դատարանը ընդամենը մի քանի ամսով դուրս բերվեց Սերժ Սարգսյանի ազդեցությունից և հիմա վերադարձվում է Սերժ Սարգսյանին՝ արդեն Երվանդ Խունդկարյանի դեմքով։ Իսկ եթե այդ մղձավանջային սցենարն այնուամենայնիվ իրականություն է դառնալու, ապա հանրությունը դրան ուղիղ եթերում հետևելու և համապատասխան եզրահանգումներ անելու իրավունք ունի»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23601:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
33600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
444Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1037Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
467Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1260Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1192Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1014Երեկ, 14:24
