«Ես այսօր կարող եմ փակագծեր բացել». Արայիկ Հարությունյան
![]() 876 Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 22:20 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է շփման գծում տիրող իրավիճակին: «Հակառակորդի հարձակումների հիմնական ուղղությունները եղել են հարավային ուղղությամբ և Թալիշ-Մատաղիս, «Եղնիկներ» հատվածը, ինչպես նաև՝ հյուսիս-արևելյան ուղղությունը: Կեսօրից հետո լայնածավալ հարձակում են սկսել Մռավի ուղղությամբ, որևէ հաջողություն չեն արձանագրել, հիմա էլ սկսել են հարձակում Օմարի ուղղությամբ»,- ասել է նա: «Տասնյակ տանկեր գալիս են՝ խփում ենք, նորից են գալիս: Պատճառը երևի այն է, որ երեկ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շտապել է հայտարարել, թե իբր Ֆիզուլիի ուղղությամբ մի շարք գյուղեր են գրավել, բայց այդպիսի բան չի եղել: Ուստի, այդ բացը լրացնելու համար, այսօր միայն 50, եթե ոչ ավելի, տանկ և այլ զրահատեխնիկա են օգտագործել»,- հայտնել է ԱՀ նախագահը՝ հավելելով, որ Արցախի ՊԲ-ն կարողացել է խոցել տասնյակ տեխնիկա և կորուստներ պատճառել հակառակորդին: Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանը շատ երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին: «Ես այսօր կարող եմ փակագծեր բացել, թե ինչ է կատարվել կապի բնագավառում. ամիսներով պատրաստվել են այս պատերազմին՝ փորձելով նաև վնասել մեր կապի ուղղությունները: Բոլոր մասնագետներն ասում են՝ դա օրերի խնդիր չի»,- նշել է նախագահը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
