«Արցախի անկախության ճանաչումը կնշանակի, որ ճանաչվում է Արցախի ինքնիշխանությունը». Արման Մելիքյան
![]() 361 Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ., 05:10 Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անկախության ճանաչումը կնշանակի, որ ճանաչվում է Արցախի ինքնիշխանությունը: Անկախության ճանաչումը չի ենթադրում, որ ճանաչող կողմը տարածքային բնույթի սահմանափակումներ կարող է կիրառել ու ասենք, ճանաչել այդ անկախությունը բացառապես ԼՂԻՄ սահմաններում: Այդ ճանաչումն անվերապահ է և ինքնին պարունակում է նաև ինքնիշխանության ճանաչումն այն ողջ տարածքի հանդեպ, որը ճանաչման պահին կոնկրետ Ստեփանակերտի կողմից կդիտարկվի որպես Արցախի պետական տարածք: Եթե, օրինակ, ՀՀ կողմից ճանաչման պահին Արցախի զինված ուժերն իրենց վերահսկողության տակ կառնեն Քուռ գետի ողջ աջափնյակը և այդ բնագիծը կհռչակեն Արցախի պետական սահման, ապա ՀՀ-ի համար, Արցախի անկախությունը ճանաչելու պարագայում, այդ սահմանային փոփոխությունը կդիտվի որպես իրավաչափ գործողություն»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
