«Հայաստանն ագրեսոր չէ». Արգենտինայի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել էսկալացիայի վերաբերյալ
![]() 286 Շաբաթ, 03 հոկտեմբերի, 2020 թ., 21:35 Արգենտինայի Արտաքին գործերի նախարար Ֆելիպե Սոլային նշել է, որ արցախա-ադրբեջանական հակամարտությունում հայկական կողմն ագրեսոր չէ և մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում սկսված էսկալացիայի վերաբերյալ: Արգենտինայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է նախարարի խոսքերի ոչ պաշտոնական թարգմանությունը: «Մենք Արևմուտքում ԱՄՆ-ից և Ֆրանսիայից հետո աշխարհի 3-րդ ամենակարևոր հայկական համայնքն ունենք: Այդ պատճառով ես 3 օր առաջ Վաշինգտոնում Արգենտինայի դեսպանին խնդրեցի կապեր նախաձեռնել՝ պարզելու, թե արդյոք հայկական համայնքների անունից մենք կարող ենք որևէ դեր ունենալ, որպեսզի հայկական երեք մեծ համայնքները կարողանան լրացուցիչ հրադադար պահանջել: Այս պահին պետք է հաշվի առնենք երկու բան. առաջին հերթին՝ Ադրբեջանը, որպես ծովափնյա հարուստ երկիր, ունի ավելի մեծ ուժ և ունի Թուրքիայից հստակ նյութական աջակցություն, փոխարենը Հայաստանը ստանում է Մինսկի խմբի օգնությունը՝ հասնելու զինադադարի, քանի որ Հայաստանը գնալով ունենում է ավելի շատ զոհեր Ադրբեջանի պատճառով»,- նշել է նախարարը: Արգենտինայի ԱԳ նախարարը հավելել է, որ փորձում են մշտական կապ պահել Հայաստանի դեսպանատան հետ։ «Այնուամենայնիվ, այս 27-ամյա հակամարտության էսկալացիան 1991-1992թթ. ի վեր, պետք է դադարեցվի։ Լեռնային Ղարաբաղն անկլավ է, որը այսօր վճռել է իր անկախությունը հայկական մշակույթի ,հայերեն լեզվի, հայկական կրթության և այլնի հիմքի վրա։ Շատ մտահոգված ենք և լիարժեք ըմբռնում ենք Էդուարդ Էռնեկյանի անհանգստությունը։ Ունեմ երկու հայ ընկեր արտաքին քաղաքականության ոլորտում,ավելին՝ իմ յուրաքանչյուր 10 ընկերներից 2-ը հայ են, չունեմ ոչ մի ադրբեջանցի ընկեր»,- ասել է նա: Ֆելիպե Սոլային նշել է, որ հակամարտությունը շատ մտահոգիչ է և վստահորեն կարող է փաստել, որ Հայաստանն ագրեսոր չէ: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23301:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
31900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
428Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
995Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
458Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1246Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1164Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
997Երեկ, 14:24
