«Հիմա որոշումներ չընդունելով մենք լրջորեն չե՞նք վտանգում մեր հաղթանակի արդյունքները». Սոս Գիմիշյան
![]() 306 Երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2020 թ., 05:05 «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մտածելու ենք, անելու ենք և ձեռք ենք բերելու միայն հաղթանակ, այլ տարբերակ միանշանակ չունենք և բացառում ենք։ Շատ լավ, եկեք հստակ պատկերացնենք, որ նոր տարածքներ ենք գրավել և հաղթում ենք. պարզ է չէ՞, որ հենց այդ պահին ամբողջ աշխարհը, բղավելով իրենց ախպերներին փրկելու համար, մեզ շատ ճնշելու և պարտադրելու է՝ կանգնեցնել պատերազմը։ Ինչ-որ մի պահ հաղթանակ տարած, բայց ստիպված՝ կանգնելու ենք։ Այ, դրանից հետո ի՞նչ որոշումներ պետք է ընդունեն Հայաստանի և Արցախի իշխանությունները, որ հաղթանակը չփոշիացնենք և մեր զուլալ զավակների արյունն իզուր զոհաբերած չլինենք։ Կա՞ մի խելոք ու իմացող մարդ, որը դա գիտի։ Եթե մեր իշխանությունները գիտեն ինչ են անելու, ապա քանի որ մենք միայն հաղթելու ենք, ինչո՞ւ հենց հիմա ազերիների կողմից սկսված պատերազմի ժամանակ, չենք հայտարարում կամ որոշում այն, ինչ պետք փորձենք անել արդեն խաղաղ պայմաններում, ինչը շատ ավելի դժվար և շատ ավելի չմարսվող կլինի աշխարհի համար: Կուզենայի հասկանալ՝ հիմա որոշումներ չընդունելով մենք լրջորեն չե՞նք վտանգում մեր հաղթանակի արդյունքները։ Երբ նպատակը պարզ և հասկանալի է ժողովրդի և մասնավորապես զինվորի համար, այդ նպատակը շատ ավելի հեշտ հասանելի է»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
