ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին
![]() 425 Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ., 16:50 Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված օրտարերկրյա դեսպանների հետ։ «Հանդիպմանը վարչապետը տեղեկացրեց իրավիճակի մասին, տվեց իր գնահատականները: Իր երախտագիտությունը հայտնեց Մինսկի խմբի համանախագահներին, հատկապես ՌԴ նախագահին՝ կրակի դադարեցման նպատակով գործադրած ջանքերի համար»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Դեսպանի հավաստմամբ՝ ռուսական կողմն անում է բոլոր անհրաժեշտ քայլերը, որ գործի հրադադարի ռեժիմը։ Հարցին, թե Արցախի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանը, Կոպիրկինը պատասխանեց․ «Ռուսաստանի դիրքորոշումն այնպիսին է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, որ մարդիկ չզոհվեն։ Անհրաժեշտ է վերադառնալ բանակցային սեղան և բովանդակային բանակցություններ անցկացնել այն ձևաչափով, որն այսօր գործում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ Ահա սա է Ռուսաստանի դիրքորոշումը»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
293Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
349Երեկ, 16:09
