«Թուրք-ադրբեջանական ահաբեկչական դաշինքը հենց այնպես չի դադարեցնելու հարձակումը Արցախի ու Հայաստանի նկատմամբ». վարչապետ
![]() 408 Չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ., 14:30 «Պատերազմն ընդդեմ Արցախի մենարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով: Մենք գիտեինք ու սպասում էինք, հարցն այն էր, թե կոնկրետ որտե՞ղ ու ո՞ր ժամին թշնամին կհարձակվի: Թուրք-ադրբեջանա-ահաբեկչական վարձկանների դաշինքը ձեռնարկեց ուժգին հարձակում Արցախի վրա՝ տանկեր, զրահամեքենաներ, հրթիռներ, հրետանի, ԱԹՍ-ներ և այլն: Հակառակորդը առաջին շաբաթվա մեջ չունեցավ ոչ մի ռազմավարական ու տարածքային հաջողություն ու սա այն պայմաններում, երբ չուներ մատակարարման ու մարդուժի ոչ մի սահմանափակում: Այս ընթացքում հակառակորդը մեծ թվով զինտեխնիկա կորցրեց, զոհեր տվեց, բայց զոհերի մի մասը վարձկան ահաբեկիչներ էին, ինչը ամենևին ծանր չէին տանում Ադրբեջանում: Մինչդեռ մեր ամեն կաթիլ արյունը մրմուռով է պատում բոլորիս»,- ուղիղ եթերում տեսաուղերձի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ նաև մոսկովյան պայմանավորվածություններին: «Ադրբեջանը ոչ մի վայրկյան հավատարիմ չմնաց հրադադարի պայմանավորվածությանը. մինչև այժմ էլ դա ոտնահարում է: Սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր հայտարարած քաղաքական գծին՝ ԼՂ ամբողջական օկուպացիայի խնդիր է դրել իր առաջ... Թուրք-ադրբեջանա-ահաբեկչական նախնական պլանը՝ բլից-կրիգով գրավել ԼՂ-ն ու հարակից տարածքները, ձախողվել է՝ մեր բանակի հերոսական գեներալների, սպաների, կամավորների, զինվորների շնորհիվ: Այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է ու ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար»: Վարչապետն անդրադարձավ նաև այսօրվա ուղերձի հիմնական նպատակին. «Հիմնական նպատակը մեր անելիքի ու ռազմավարության մասին խոսելն է ու դրա շուրջ համախմբումը քաջալերելը: Թուրք-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքը հենց այնպես չի դադարեցնելու իր հարձակումը Արցախի ու Հայաստանի նկատմամբ: Այս օրերին ԵԱՀԿ ՄԽ երկրները ջանքեր են գործադրում հրադադարի հաստատմանը հասնելու ուղղությամբ: Ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել այդ ջանքերի համար: Հայ ժողովրդին հնարավոր չէ վախեցնել, մենք կանգնելու ու պայքարելու ենք մինչև վերջ ու վերջի անունն է՝ ազատ ու երջանիկ Արցախ, ազատ ու երջանիկ Հայաստան: Մեզնից յուրաքանչյուրը պետք է կենտրոնանա այս խնդրի վրա: Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը. ահա, թե ինչը պետք է լինի մեր ջանքերի կիզակետը ՀՀ-ում ու Սփյուռքում: Մենք պիտի հաղթենք ու ապրենք»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
