Վարչապետի ուղերձը կրքեր է բորբոքել. ՀՀԿ-ն որոշել էր հայտարարությամբ հանդես գալ. «Հրապարակ»
![]() 961 Հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ., 07:45 «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ուղերձում, ի թիվս այլ հարցերի, հայտարարեց նաև, թե բանակցային այդ ֆորմուլան՝ «տարածքներ ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց», ինքը ժառանգություն է ստացել նախկիններից, բայց իրենց կառավարությունը հրաժարվել է դրանից՝ նախապատվությունը տալով նախ Արցախի կարգավիճակին։ Այս հայտարարությունը կրքեր է բորբոքել նախկին իշխող ուժի՝ ՀՀԿ-ի ներսում, անգամ տեղեկություն կար, որ չեն պատրաստվում անարձագանք թողնել և հենց երեկ հանդես կգան հայտարարությամբ՝ հիշեցնելով Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ սահմանին հետաքննող մեխանիզմների տեղադրման հետ կապված, որոնք էականորեն կփոխեին իրավիճակը, եթե պահպանվեին։ Պատահական չէ, որ ՀՀԿ-ականները երեկ հրաժարվում էին մեկնաբանել վարչապետի ուղերձը, իսկ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն էլ մեզ տեղեկացրեց՝ «ամենայն հավանականությամբ, կուսակցությունը հայտարարությամբ հանդես կգա», բայց հայտարարություն մինչև օրվա վերջը այդպես էլ չհրապարակվեց։ Տեղեկացանք, որ ՀՀԿ-ում քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ դրա ժամանակը չէ»։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
