Ինչո՞ւ են քաղաքական որոշ շրջանակներ դեմ խաղաղապահ զորքերի տեղակայմանը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Պատերազմի դադարեցման ուղիներից մեկը, անշուշտ, խաղաղապահների տեղակայումն է Արցախում, ինչին այնքան դեմ են որոշ քաղաքական շրջանակներ ու գործիչներ։ Նրանք դա բացատրում են նրանով, որ դա կնվազեցնի մեր ինքնիշխանությունը և մեր ներքին գործերին խառնվելու հնարավորություն կստեղծի, էլ չենք խոսում՝ այդ ուժերը կարող են նաև երբեմն «կրակել»։ Բայց միջազգային խաղաղապահների և հատկապես ռուսական զինուժի տեղակայման հարցն այսօր ավելի ու ավելի շատ է քննարկվում՝ որպես զինադադարի երաշխիք այս պահին։ Երեկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս թեմայով խոսել է՝ ասելով․ «Խաղաղապահ ուժերի տեղակայումը Ղարաբաղում հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում»։ Նա մասնավորապես ասել է, որ առաջնահերթ հարցն այն է, թե արդյոք հակամարտող կողմերը, իսկ կոնկրետ դեպքում՝ Հայաստանն ու Ադրբեջանը պատրա՞ստ են դրան։ Ցանկացած խաղաղապահի, դիտորդի տեղակայում հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ՝ շեշտել է Պեսկովը, հավելելով, որ նման պատրաստակամության մասին կողմերը դեռ չեն հայտնել»։
Մանրամասները՝ թերթի համարում:

Newsweek-ը ներկայացրել է Վլադիմիր Զելենսկիին փոխարինող չորս թեկնածուի անուն
10718:36
«Ե՞րբ կավարտվի «թավշյա հեղափոխությունը»». Անդրանիկ Թևանյան
5918:06
«Խաղաղություն բառը շահարկելով՝ միայն մահեր եք բերում»․ Գառնիկ Դանիելյան
6417:42
«Հիմա էլ փորձում է իր կեղտոտ հետքերը մաքրել»․ Հայկ Դեմոյան
6917:18
«ՑԱՀԱԼ-ի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը». Լավրով
10617:06
«Պաշտպանության նախարարի՝ ամեն առավոտ զորամասեր գնալն ի՞նչ տվեց»․ հարց՝ Արմեն Խաչատրյանին (տեսանյութ)
6817:00
«Համոզված եմ, որ Հայաստանը երկրորդ Ուկրաինա չի դառնա»․ Նիկոլ Փաշինյան
6516:42
«Ի՞նչ շահեց Ֆրանսիան՝ նսեմացնելով հայկական քաղաքականությունը»․ Արտակ Զաքարյան
6616:36