2020-ի այս օրը Ջրականում զոհվեց պատմաբան, հետախույզ, փոխգնդապետ Վահագն Թումասյանը

2020 թվականի հոկտեմբերի 12-ին Ջրականում մարտական առաջադրանք կատարելիս զոհվեց պատմաբան, հետախույզ, փոխգնդապետ, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր Վահագն Թումասյանը։
Գնդապետ Սարյանը հետախուզության հատուկ զորամասից ընտրեց երեք հետախույզի: Նրանք պետք է անցնեին սահմանը, ներթափանցեին իրենց հետաքրքրող օբյեկտ, տեղեկություններ հավաքեին ու մի քանի ժամից վերադառնային: Ամուր տղաներ էին: Գնդապետ Սարյանին հատկապես դուր եկավ մարզիկի կազմվածքով ջլապինդ երիտասարդը՝ Վահագն Թումասյանը, որը գերազանց տիրապետում էր թուրքերենին ու ադրբեջաներենին:
Կար մի կիրճ, որտեղից հնարավոր էր աննկատ անցնել սահմանը, եթե թշնամու ուշադրությունն այլ ուղղությամբ շեղեին: Առավոտյան, լույսը դեռ չբացված, պետք է սկսեին օպերացիան: Ամբողջ գիշեր ձյուն եկավ: Այդ տարվա դեկտեմբերը սարսափելի ցրտաշունչ էր: Օրը բացվեց թանձր մառախուղի մեջ կորած, անընդհատ ձյուն էր գալիս: Տեսանելիություն չկար: Տղաներն անցել էին սահմանը: Սուրենի հաշվարկով երեկոյան ժամը 8-9-ը պետք է վերադառնային:
Բայց տղաները չկային ժամը 8-ին, 9-ին, 12-ին: Գնդապետը Սուրենի հետ նստած, զանգի էր սպասում: Ժամը չորսին կապվեցին սահմանապահ զորամաս՝ տղաներին դիմավորող խմբի ղեկավարի հետ: Լուր չկար, սահմանին կրակոցներ չկային:
Գնդապետն անհանգիստ էր՝ որտե՞ղ են սխալ թույլ տվել, ի՞նչ է պատահել: Երեքն էլ փորձառու հետախույզներ են: Մի քանի անգամ մասնակցել են օպերացիաների:
...
- Սուրեն, նորից զանգիր սահման, արդեն լուսացավ:
- Տղաներն արդեն մեր մոտ են, ամեն ինչ բարեհաջող է անցել, բայց նույնիսկ խոսել չեն կարողանում, սաստիկ մրսած են, սառույց են դարձել, միանգամից տանում ենք հոսպիտալ, - ասացին:
Արենը ժպտալով հոգոց հանեց, գրկեց Սուրենին։
- Գնանք հոսպիտալ, շուտով տղաներին տեղ կհասցնեն, - ասաց գնդապետը:
Տղաները օպերացիան գերազանց էին իրագործել, արդյունքները հոյակապ էին: Բայց նրանց երկշաբաթյա բուժում էր անհրաժեշտ, սուր թոքաբորբ ունեին, վերջույթները ցրտահարվել էին:
Պարզվեց, որ նրանք բարեհաջող ներթափանցել էին թշնամու տարածք, մտել անհրաժեշտ օբյեկտ, կարևոր տեղեկություններ հավաքել ու դուրս եկել: Օրը դեռ չմթնած՝ հասել էին սահման, բայց անակնկալի էին եկել: Թշնամու դիտակետը հեռու էր այն կիրճից, որով տղաները ներթափանցել էին: Սակայն վերադառնալիս դեռ հեռվից նկատել էին, որ կիրճում թշնամու մոտ 10 սահմանապահ կա:
Փաստորեն նոր պահակակետ էին ստեղծել հենց այդ հատվածում, որտեղով իրենք մտել էին տարածք: Վերադարձի այլ ճանապարհ չկար: Աջ կամ ձախ գնային՝ թշնամին կնկատեր: Արագ որոշում են կայացնում՝ փորել մետրաչափ բարձրության ձյունը և մտնել ձյան տակ, մինչև օրը մթնի: Բայց ստիպված էին ձյան տակ մնալ 4-5 ժամ: Հավանաբար թուրքերը զորամասում նկատել էին օտար մարդկանց և ուժեղացրել սահմանի հսկողությունը: Տղաները շատ մոտիկից ձայներ են լսել: Ստիպված անշարժ՝ ժամերով մնացել են ձյան տակ: Երբ մութն ընկել է ու արդեն ձայները հեռվից են լսվել, Վահագն Թումասյանը զգուշությամբ դորս է եկել ձյան տակից: Բայց պարզվել է, որ ընկերներն այնքան էին սառել, որ ի վիճակի չէին շարժվելու: Ու Վահագը նրանց հերթով գրկած մոտեցրել է սահմանին: Թեև ինքն էլ է ուժասպառ եղել, բայց կարողացել է մթության մեջ ընկերներին հանել վտանգավոր տարածքից:
Հատված Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ-2» գրքից։

2020-ի այս օրը Ջրականում զոհվեց պատմաբան, հետախույզ, փոխգնդապետ Վահագն Թումասյանը
3819:54
Էմմա Պալյանը նշանակվել է Ալեն Սիմոնյանի օգնական
5219:30
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համագործակցության ընդլայնումը արտակարգ իրավիճակներում
10119:12
«Շիական էլեմենտն Ադրբեջանում վերջապես ցույց տվեց իր դեմքը». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
6818:54
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմել Շաքիի միջադեպից
8516:48
«Մի խփնված ադրբեջանցի է մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
9015:36
«Եթե ադրբեջանցի զինծառայողը գիտի, որ ՀՀ-ում դատվելուց հետո պիտի հանձնվի Ադրբեջանին, արդեն անպատժելիության գիտակցում է ձևավորվում». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8115:12
«Առաջարկում եմ անցնել իրավապահ համակարգի հաստատությունների շենքերով»․ Հակոբ Բադալյան
8114:48