«Պատերազմն ավարտվելու է, երբ Ադրբեջանի կորուստները հասնեն 30.000-ի». Անդրիաս Ղուկասյան

Հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենակիցնե՛ր, ես, իհարկե, լիազորված չեմ խոսել բանակի անունից ճակատում տիրող իրավիճակի մասին, սակայն համարում եմ, որ հասարակության մոտ կա տեղեկության պակաս և կա անհրաժեշտություն հստակեցում մտցնել այն հարցում, թե երբ է ավարտվելու այս պատերազմը։
Ըստ Իլհամ Ալիևի՝ Ադրբեջանի ԶՈւ կազմում առայսօր մոբիլիզացված է եղել 100.000 զինվոր։ Այդ թվից շուրջ 20.000-ը գտնվում են Նախիջևանի Հանրապետությունում, մոտ 10.000-ը՝ Տավուշի շրջանին Ադրբեջանին հարակից տարածքում։ Այսինքն՝ շուրջ 70.000-ը ներգրավված են եղել Արցախի Հանրապետության դեմ զինված գործողություններում։ Այս պահի դրությամբ Ադրբեջանը ունի շուրջ 15.000 շարքից դուրս եկած զինվոր (անվերադարձ և սանիտարական կորուստներ)։
Պատերազմն ավարտվելու է, երբ Ադրբեջանի ԶՈւ կորուստները հասնեն 30.000-ի։ Այս օրերին հակառակորդն օրական կորցնում է մոտ 1000 մարդ։ Մարտական գործողությունների նման ընթացքը պահպանելու դեպքում, 10-15 օրից իրենց հարձակողական ներուժը կլինի լիովին սպառված։
Հարկավոր է պահպանել ամրություն և զգոնություն և շարունակել ցուցաբերել աջակցություն բանակին և Արցախին։
Արցախը բոլորի համար, բոլորն Արցախի համար։ Հաղթանակը մոտ է։
Փառք մեր բանակին, զոհվածներին հավերժ հիշատակ»։

«Ոչ ոք չգիտի՝ Դիլիջանում վաճառվող, ռեստորաններում հրամցվող մսե ուտեստներն անվտա՞նգ են»․ Ոսկան Սարգսյան
8203:06
«Երևանում «կարմիր գծերի» վերացումն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր»․ Հրայր Կամենդատյան
7702:06
«Երկիր մոլորակի ձևը փոխվում է»․ Լևոն Ազիզյան
118Երեկ, 23:42
Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում
119Երեկ, 22:24
Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան երեխային
143Երեկ, 19:12
«Պահանջում ենք իրավունքների վերականգնում»․ Արցախի Հանրային խորհուրդ
128Երեկ, 16:48
«Գանձասարի, Դադիվանքի փրկության մեր լացը զրո արժեք ունի աշխարհի համար»․ Թաթուլ Հակոբյան
125Երեկ, 15:30
«Աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ում աճում են սննդամթերքի և վառելիքի գները»․ Ոսկան Սարգսյան
124Երեկ, 15:06