Ռուսաստանի Դաշնության պարտավորությունները՝ Հայաստանի հանդեպ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի տարածքում ադրբեջանական ագրեսիայի ժամանակ մշտապես բարձաձայնվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դերը, որն իր անդամ երկրի վրա ագրեսիայի դեպքում պետք է համապատասխան արձագանք ցույց տա: Սակայն, բացի ՀԱՊԿ համաձայնագրում առկա պարտավորություններից, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի հանդեպ պարտավորություններ ունի նաև հայ-ռուսական պայմանագրով, որի շրջանակներում էլ Հայաստանում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը:
Այն Հայաստանում ստեղծվել է 1994թ. սեպտեմբերի 1-ին Անդրկովկասյան ռազմական օկրուգի 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիման վրա: 2010թ. օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրվեց N5 արձանագրությունը՝ 1995թ. հայ-ռուսական պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին: Արձանագրության համաձայն՝ ռուսական ռազմակայանը Գյումրիում կտեղակայվի մինչև 2044թ.:
Պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, իսկ արձանագրությունն այն դարձրեց 49 տարի: Բացի այդ, արձանագրության համաձայն՝ ընդլայնվում էր ռազմակայանի աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտը: Եթե մինչ այդ ռազմակայանի գործառույթները սահմանափակվում էին նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմաններով, ապա արձանագրության ստորագրումից հետո այդ սահմանափակումը համաձայնագրի տեքստից հանվեց:
Ռուսական կողմը Հայաստանի ռազմական անվտանգությունը համատեղ ապահովելու և հայկական զինուժն արդիական զինատեսակներով սպառազինմանը սատարելու պարտավորություն ստանձնեց: Նորացված պայմանագրի 3-րդ հոդվածում ասվում է. «Ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում, բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:
Նշված նպատակներին հասնելու համար ռուսական կողմը աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությանը արդիական և համատեղելի սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով ապահովելու գործում»: Ստացվում է՝ բացի ՀԱՊԿ համաձայնագրից, Ռուսաստանի Դաշնությունը ՀՀ-ի նկատմամբ ունի նաև այլ պարտավորություններ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Այստեղ խոսքը նախապես իմացյալ կեղծիքի, միամիտներին մոլորեցնելու մասին է»․ Սուրեն Սահակյան
11702:06
«2026թ․ ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին». Նարեկ Կարապետյան
10800:36
«Երբ Առուշանյանը հասկանա, թե ինչ թակարդում է հայտնվել, արդեն ուշ է լինելու»․ Նաիրի Հոխիկյան
11100:24
«Մի նորմալ թեկնածուն ինչ էր, որ չկարողացաք գտնել, ու մնացիք Առուշի հույսին»․ Արգիշտի Կիվիրյան
123Երեկ, 23:48
Ոսկեպար գյուղում անհանգիստ են
113Երեկ, 23:24
«Երկուսն էլ իրենց քաղաքական կուսությունը կորցրել են․ կոնյուկտուրային ամուսնություն է»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
90Երեկ, 23:06
Վրաստանում ձերբակալել են նախկին պետնախարար Գեորգի Բարամիձեին
178Երեկ, 22:48
Փաշինյանական շինարարական անարխիան Երևանում շարունակվում է»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
86Երեկ, 22:42