Ի՞նչ փաստաթղթեր է դատարանը պահանջել Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից. «Ժողովուրդ»
![]() 318 Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ., 08:55 ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասով հարուցված քրեական գործի ընթացքից: Ինչպես հայտնի է, երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում եւս մեկ անգամ հետաձգվեց Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ նրա փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ դատական նիստի հետաձգման պատճառը փաստաթղթերն են, որոնք դատարանը պահանջել է Ծառուկյանի պաշտպաններից: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբից պահանջել են վերջինիս՝ ՀՀ պետական բյուջե վճարումների մասին փաստաթղթեր: Հենց այդ փաստաթղթերը պետք է պաշտպանական կողմը ներկայացնի մինչեւ հաջորդ դատական նիստը, որը նախատեսված է հոկտեմբերի 22-ին, եւ այդ ժամանակ կարող է վերջնական որոշում կայացվել Ծառուկյանի՝ գրավով ազատման վերաբերյալ: Ինչպես հայտնի է, բացի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կաշառք բաժանելու համար մեղադրվելուց, Գագիկ Ծառուկյանը ներգրավված է նաեւ այլ քրեական գործով, ըստ որի՝ վերջինիս պատկանող ընկերությունները պատշաճ չեն կատարել հարկային վճարումները: Եվ, ահա, այդ փաստաթղթերը պահանջելը հենց այս գործի հետ է կապված: Իսկ թե ինչ կապ ունեն այդ վճարումները ընտրակաշառքի մասով հարուցված քրգործի հետ, մնում է անհասկանալի»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
