Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Թուրքիայի ագրեսիվ գործողությունները վտանգ են ներկայացնում քաղաքակիրթ աշխարհի համար»․ Ռուբեն Սաֆրաստյան

«Թուրքիայի ագրեսիվ գործողությունները վտանգ են ներկայացնում քաղաքակիրթ աշխարհի համար»․ Ռուբեն Սաֆրաստյան
266
Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ., 15:45

Արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիա. 5 կետ
1. Թուրքիան հրահրեց, նախապատրաստեց, զինեց, մասնակցեց և ղեկավարեց Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիվ պատերազմը:
2. Թուրքիան տեղափոխեց Մերձավոր Արևելքից հազարավոր վարձկան ջիհադիստ ահաբեկիչներ և համալրեց նրանցով թուրք - ադրբեջանական ագրեսորների բանակը:
3. Էրդողանյան Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության քաղաքականությունը:
4. Թուրքիայի ագրեսիվ գործողությունները Հարավային Կովկասում մաս են կազմում նրա պանթյուքիստական ու պանիսլամիստական ծրագրերի, որոնք վտանգ ներկայացնում ողջ քաղաքակիրթ աշխարհի համար:
5. Թուրքիային չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից վերոնշյալ գործողությունների համար»: