«ՌԴ-ն իր բոլոր խաղաքարտերը դրել է սեղանին, ո՞ւր են Վաշինգթոնն ու Փարիզը». ռուս փորձագետ. «Ժողովուրդ»
![]() 480 Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 08:35 «Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Ժնևում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Վաշինգթոնում հանդիպումներից հետո, որտեղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ իրենք և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են կրկին հանդիպել հոկտեմբերի 29-ին Ժնևում՝ քննարկելու, համաձայնեցնելու և դեռևս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան, հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ստացվում է՝ հումանիտար հրադադարի մասին արդեն երեք համաձայնությունները չեն կատարվում, սակայն Մինսկի խմբի համանախագահներն արդեն խոսում են հստակ ժամանակացույցի հասնելու մասին, որով պետք է կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Այսինքն՝ մտադիր են վաղը Ժնևում հայտարարել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը և իրականացման ժամանակացույցը՝ հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնց մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում, իսկ դրանք են տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշման իրավունքն ու առանց կրակի հարցի լուծման հասնելու հնարավորությունը: Սակայն նկատենք, որ հանդիպմանն ընդառաջ երեկ ադրբեջանական կողմը ավիահարվածներ է հասցրել Շուշի և Ստեփանակերտ քաղաքների ուղղությամբ: Բացի քաղաքացիական ենթակառուցվածքներից ու բնակելի շենքերից, հարվածներ է հասցվել նաև Ստեփանակերտի ծննդատանը, որի հետևանքով կան մեծ ավերածություններ: Եվ այս իրավիճակում, թերևս, անհասկանալի է, թե ինչ կարելի է ակնկալել այսօր կայանալիք հանդիպումից: Սակայն նկատենք, որ փորձագետներն այնքան էլ սպասումներ չունեն արտգործնախարարների հանդիպումից և կարծում են՝ կրակը կարող են կանգնեցնել միայն երկրի ղեկավարները: Ռուս փորձագետ, պահեստազորի գնդապետ Վիկտոր Բարանեցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Արտաքին գործերի նախարարները Վաշինգտոն էլ գնացին, սակայն ի՞նչ արեցին, վերադարձան և կրկին սկսեցին սպանել իրար: ՌԴ-ն իր բոլոր խաղաքարտերն արդեն դրել է սեղանին, ո՞ւր են Վաշինգտոնն ու Փարիզը: Նրանք պետք է երեքով հավաքվեն որևէ մի վայրում և կանչեն այնտեղ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, որպեսզի վերջիններս ամբողջ աշխարհին ասեն, որ իրենք պատրաստ են կանգնեցել պատերազմը, և այդ ժամանակ էլ մենք կարող ենք պատասխանատվություն ունենալ և պատժել նրան, ով առաջինն է խախտում հրադադարի ռեժիմը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23301:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
31900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
428Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
995Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
458Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1246Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1164Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
997Երեկ, 14:24
