Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Քաբուլի համալսարանի մոտ պայթյուն և հրաձգություն է տեղի ունեցել․ #ТАСС

Քաբուլի համալսարանի մոտ պայթյուն և հրաձգություն է տեղի ունեցել․ #ТАСС
1891
Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2020 թ., 14:10

Առնվազն 4 մարդ է վիրավորվել Քաբուլում համալսարանի տարածքում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած փոխհրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնել Է աֆղանական Pajhwok գործակալությունը։

Բժշկական ծառայության տեղեկություններով՝ տուժած պրոֆեսորը և 3 ուսանողներ տեղափոխվել են մայրաքաղաքի հոսպիտալներից մեկը։

Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ որոշ ժամանակ առաջ համալսարանի տարածքում պայթյուն է որոտացել, մի խումբ զինված անձինք կրակ են բացել բուհի իրավաբանական ֆակուլտետի մոտ:

Համալսարան են ուղարկվել աֆղանական հատուկ նշանակության ուժեր։