Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը կոչ է արել կանգնեցնել թուրք-ադրբեջանական վայրագությունները

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը կոչ է արել կանգնեցնել թուրք-ադրբեջանական վայրագությունները
596
Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2020 թ., 14:05

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն, ով իսպանացի խորհրդարանականների և լրագրողների պատվիրակության կազմում այս օրերին գտնվում է Հայաստանում, թվիթերյան իր էջում տեսանյութ է հրապարակել և նշել, որ իրենք՝ որպես դիտորդներ, ժամանել են Հայաստան՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու և միջազգային հանրությանը կոչ անելու՝ ջանքեր ներդնել խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար։ Գորիս քաղաքից նա դիմել է միջազգային հանրությանը: