Ռոբերտ Քոչարյանի ելքի թույլտվության ժամկետն ավարտվում է. ի՞նչ որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
![]() 609 Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2020 թ., 08:25 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատերազմական իրավիճակով պայմանավորված, ինչպես հայտնի է, հանդիպեցին հոկտեմբերի 21-ին։ Նույնիսկ խոսք էր եղել, որ Արցախում ընթացող պատերազմով պայմանավորված՝ երկու նախագահները ցանկություն են ունեցել միասին մեկնել Ռուսաստանի Դաշնություն, սակայն հոկտեմբերի 30-ին անակնկալ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով ու Մոսկվա չի մեկնելու: Ըստ երկրորդ նախագահի գրասենյակի պարզաբանման տրամաբանության՝ հանդիպումը եղել է հոկտեմբերի 21-ին, սակայն Քոչարյանի մոտ հոկտեմբերի 23-24-ին է վարակը հայտնաբերվել։ Ու եթե դրան գումարում ենք վարակվելուց հետո անհրաժեշտ 14 օրյա մեկուսացման ժամանակահատվածը, ստացվում է, որ նոյեմբերի 7-ից շուտ Քոչարյանը չի կարող դուրս գալ երկրից։ Բայց պարզվում է՝ Ռոբերտ Քոչարյանին թույլատրված էր Հայաստանից դուրս գալ մինչև նոյեմբերի 7-ը, ինչը նշանակում է, որ նրա՝ Մոսկվա մեկնելը դառնում է անհնարին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի պատասխանատու Մանե Գևորգյանից պարզել, թե ինչու է մինչև նոյեմբերի 7-ը սահմանվել Քոչարյանի ելքի ժամանակը, ու արդյոք հնարավոր է ժամանակահատվածը երկարացնել՝ իրավիճակով պայմանավորված: Գևորգյանը հայտարարեց, որ չի կարող մեկնաբանել, պետք է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն: Ըստ ամենայնի, Գլխավոր դատախազությունն է՝ ի դեմս Արթուր Դավթյանի, միջնորդել դատարանին, որ Քոչարյանի ելքի թույլտվության հարցը կարգավորվի, բայց կոնկրետ ժամանակահատվաժով։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից պարզաբանումներ ստանալ, սակայն վերջինը մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց: Ռոբերտ Քոչարյանի մամուլի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի հեռախոսն էլ անհասանելի էր, ինչի համար մեզ չհաջողվեց զրուցել նաև նրա հետ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
