«Թուրքիան այս պատերազմի պլանավորումն ու կառավարումն իրականացնողն է». Հակոբ Բադալյան
![]() 341 Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2020 թ., 18:00 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կսկսե՞ր Ադրբեջանը պատերազմ, առանց Թուրքիայի: Այս հարցը հաճախ շոշափվողներից է: Գրեթե համոզված եմ, որ չէր սկսի: Ընդ որում՝ տվյալ պարագայում Թուրքիան կարող ենք դիտարկել թե՛ ուղիղ, թե՛ պայմանական. չէր սկսի առանց պայմանական Թուրքիայի: Բայց քանի որ կա իրականը, պայմանականի մասին խոսելու կարիք էլ չկա: Չէր սկսի, որովհետև Ադրբեջանն ունի նավթ, գազ, միլիարդներ, մեծ թվով սպառազինություն, բայց չունի ռեգիոնալ պատերազմ սկսելու և վարելու քաղաքական կշիռ և պրոֆեսիոնալ կարողություն: Մի բան պետք է արձանագրենք՝ Թուրքիան այս պատերազմի աջակիցը չէ, Թուրքիան այս պատերազմի պլանավորումն ու կառավարումն իրականացնողն է, և որոշակի մեխանիզմներով նաև մասնակից՝ անմիջական հրամանատարություն օդից, մասնակցություն ցամաքային դիվերսիոն օպերացիաների, հրամանադրում, ահաբեկիչների ներբեռնում: Հիմա, համադրում ենք դրանով հանդերձ մեր բանակի դիմակայությունն ու հասցվող պատասխան հարվածները, և դրա համատեքստում հանում ենք այդ թուրքական մասնակցությունը՝ տակը չի մնում ոչ մի Ադրբեջան: Դա չի նշանակում, որ Ադրբեջանը չէր պատրաստվում պատերազմի: Ադրբեջանը պատրաստվում էր, բայց մի բան է պատրաստվել, մեկ այլ բան, երբ պատերազմելը դառնում է հնարավոր ոչ միայն զուտ գործողության, այլ նաև որևէ ակնկալվող շատ թե քիչ ռացիոնալ արդյունքի տեսանկյունից: Թուրքիայի պարչագան, իհարկե, իր հերթին ունի մի շարք այլ գործոններ արդեն, թե ինչու Թուրքիայի համար էլ դարձավ հնարավոր: Սա արդեն այլ խոսակցության նյութ է»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
