Գիշերը համառ և ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում․ ՊԲ

Նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում․ հայտնում է ԱՀ ՊԲ-ն։
«Բանակային ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ: Նշված ժամանակահատվածում առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել հատկապես ՊԲ հրետանային ստորաբաժանումները: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: Անփոփոխ է մնացել նաև մարտական գործողություններին զուգահեռ հանրապետության խաղաղ բնակավայրերը հրթիռահրետանային կրակով թիրախավորելու՝ թշնամական ուժերի մարտավարությունը: Հարավ-արևելյան և հարավային ուղղություններում յուրային ուժերի կողմից խոցվել է նաև թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ:
Թշնամական ուժերի կողմից հարձակման փորձերը հիմնական ուղղություններում շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները անհրաժեշտ միջոցառումներ են իրականացնում դրանք կասեցնելու, հակառակորդի խմբավորումների հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ»:

Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են փորձում շորթել՝ կեղծ լուսանկարներ հրապարակելու սպառնալիքով (տեսանյութ)
6501:06
Թրամփի և Զելենսկու միջև թշնամանքը հասել է ճգնաժամային կետի. The i Paper
15700:19
Ռուսաստանցի ռեփեր Նավայ Բակիրովը ձերբակալվել է Ղազախստանում
12800:07
«Հայաստանի պատի առաջին լեշը կախեց «տանտերը» Ամուլսարում». Բաբկեն Նավասարդյան
77Երեկ, 23:42
«Թայվանը պարտավորվել է Ալյասկայից 70–80 միլիարդ դոլարի հեղուկացված բնական գազ գնել». Թրամփ
161Երեկ, 23:24
«Ռուսները Լուլուին հավասարեցրել են բանջարաբոստանային մշակաբույսի». Արգիշտի Կիվիրյան
75Երեկ, 22:48
«Մարդիկ խցանումներից փախել, Կասկադի ծուղակն են ընկել». Արմեն Բաղդասարյան (տեսանյութ)
80Երեկ, 22:24
6 տարեկան երեխան ինքնագլորով բախվել է մեքենայի. նրա կյանքը փրկել չի հաջողվել
112Երեկ, 22:06