Ռուսաստանցի ռեփեր Նավայ Բակիրովը ձերբակալվել է Ղազախստանում

Ռուսաստանցի ռեփեր Նավայ Բակիրովը (Նավայ) ձերբակալվել է Ղազախստանում՝ թմրանյութերի մաքսանենգության կասկածանքով, հաղորդում է Tengri News-ը։
Ղազախստանի Ժամբիլ շրջանի ոստիկանությունը հայտարարել է, որ Բակիրովը ձերբակալվել է Ղրղզստանի հետ սահմանի անցակետում՝ Ղազախստան մուտք գործելիս, այն բանից հետո, երբ նրա մեքենայում թմրանյութեր են հայտնաբերվել։ Ռեփերը տեղափոխվել է ժամանակավոր կալանքի վայր։
Նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:
Նավայը պետք է համերգ տար Աստանայում հոկտեմբերի 14-ին։ Կազմակերպիչները հայտարարել են, որ այն հետաձգում են անորոշ ժամկետով՝ «տեխնիկական պատճառներով»։
Նավայ Բակիրովը հայտնի է՝ որպես HammAli & Navai դուետի անդամ, որը գոյություն է ունեցել 2016-ից մինչև 2025 թվականը։ Դուետի բաժանումից հետո Բակիրովը սկսել է մենակատարի կարիերա։

Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
4408:24
«Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան
12400:48
SpaceX-ին թույլատրվել է ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն արբանյակ
30100:01
Ողբերգություն Կահիրեյում. առնվազն 30 մարդ է զոհվել
314Երեկ, 23:49
«Կոնկրետ առաջարկ ունեմ քաղբանտարկյալների վերաբերյալ». Կարեն Վրթանեսյան
129Երեկ, 22:48
Ամերիկացի միլիարդատերը գնել է «Լուկօյլի» ակտիվներն Ադրբեջանում
309Երեկ, 22:37
Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել Մուրմանսկի կալանավորված նահանգապետ Անդրեյ Չիբիսին
202Երեկ, 22:31
Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
107Երեկ, 22:00