«Ստեղծում են քահանայի կեղծ կերպար, գցում իրենց հոգևոր ծուղակները վոթսափյան խմբերում». Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանը գրել է. «ՍԻՐԵԼԻ՛ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐ, ՄԻ՛ ԸՆԿԵՔ ԱՅՍ ԹԱԿԱՐԴԸ
Արհեստական բանականությամբ ստեղծված «քահանայի» այս լացակումած կերպարը՝ եկեղեցու ֆոնին, կեղծիք է և Հայ Առաքելական Եկեղեցու քահանայի կերպարի միջոցով հավատացյալներին մոլորեցնելու փորձ։ Պատկերված անձն իրական քահանա չէ, նրա «օրհնությունը» խաբկանք է, իսկ նրա անունից տարածած «հոգևոր խոսքը» Եկեղեցու խոսքը չէ։
Ցավալին այն է, որ այս էջի հրապարակումը հարյուրավոր մարդիկ հավանել ու մեկնաբանել են, և նրանց մեջ տեսնում եմ նաև որոշ ֆեյսբուքյան ընկերներ։
Այսքան զգուշացնելուց հետո ինչո՞ւ եք շարունակում ընկնել նույն թակարդը։
Այս էջերը հենց ձեր հավատն ու վստահությունն են օգտագործում․ ստեղծում են քահանայի կերպար, եկեղեցի են դնում ետնապատկերում, հուզական խոսք են գրում, հետո գցում իրենց հոգևոր ծուղակները վոթսափյան խմբերում։
Պողոս առաքյալի խոսքով՝ այս մոլորեցնողները նզովյալներ են․ «Ինչպես արդեն ասացինք, հիմա էլ կրկնում եմ, եթե մեկը ձեզ ավետարանի ոչ այն, ինչ դուք ընդունեցիք, նզովյա՛լ լինի» (Գաղ․ 1։9)։
Մի՛ վստահեք անանուն էջերի կեղծ «քահանաներին»:
Մի՛ անդամագրվեք իրենց վոթսափ խմբերին:
Մի՛ հանձնեք ձեր հավատքը ալգորիթմներին և անհայտ մարդկանց ձեռքը։
Հոգևոր կյանք ապրեք իրական Եկեղեցում՝ իրական քահանայի, Սուրբ Պատարագի, աղոթքի և Եկեղեցու խորհուրդների միջոցով»։

«Դեմ առ դեմ բանտում զրուցեցի Փաշինյանի հետ»․ 27 տարի բանտում ապրող Արտակը վարչապետի հետ հանդիպումից մանրամասներ է պատմում (տեսանյութ)
521:12
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Լուցկի մեծածախ պահեստին՝ սպանելով 6 մարդու
4721:00
«Ստեղծում են քահանայի կեղծ կերպար, գցում իրենց հոգևոր ծուղակները վոթսափյան խմբերում». Սամվել դպիր Գրիգորյան
2320:54
«Թող էդ նույն ադրբեջանցին նույն «թեթև քերծվածքները» պատճառի գյուղապետի ընտանիքին». Անի Ավետիսյանը վիրավորված է շաքեցիներից (տեսանյութ)
4620:42
Արամ Ա կաթողիկոսն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
3920:12
«Երևանցի/Գյուղացի դիսկուրս մի սկսեք, լավ տեղ չի տանելու». Սամվել Հայրապետյան
5020:00
«Նիկոլի «սարքած» բանակի վիճակը սա է». Հայկ Կիսեբլյան
8019:42
Ալիևը հայտարարել է, որ 15 միլիարդ դոլար է հատկացրել «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի» վերականգնման համար
6319:18