«ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակներից պահանջել եմ գերիների նկատմամբ ցուցաբերել հարգանք». Էդմոն Մարուքյան
![]() 353 Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ., 16:10 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ ԵԽԽՎ Իրավական հարցերի և Մարդու իրավունքների հանձնաժողովում ՄԻԵԴ որոշումների կատարման հարցի վերաբերյալ քննարկմանը ելույթ եմ ունեցել հետևյալ հարցի առնչությամբ. ադրբեջանական զինված ագրեսիան ընդդեմ Արցախի շարունակվում է մինչ այս պահը։ Կան գերիներ՝ երկու կողմից էլ, սակայն այն ընթացքում, երբ հայկական կողմը տրամադրում է բժշկական օգնություն ադրբեջանական գերիներին, գերեվարված սիրիացի վարձկաններին, Ադրբեջանը միջազգային կոնվենցիներով արգելված անմարդկային վերաբերմունքի է արժանացնում հայ գերիներին, որի ապացույցները ներկայացված են միջազգային հանրությանը: Հայաստանի դիմումի հիման վրա՝ ՄԻԵԴ-ն ադրբեջանական կողմից պահանջել է տեղեկատվություն տրամադրել 8 հայ գերիների վերաբերյալ, սակայն այս պահանջը դեռևս չի կատարվել։ Եզրափակելով խոսքս՝ բոլոր պատվիրակներին կոչ եմ արել չլռել, Ադրբեջանի պատվիրակներից պահանջել եմ գերիների նկատմամբ ցուցաբերել համապատասխան հարգանք և կատարել Եվրոպական դատարանի որոշումն ու փոխանցել հայկական կողմի գերիների վերաբերյալ տեղեկատվությունը Եվրոպական դատարան»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
