«Ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել»․ Արմեն Սարգսյանի հայտարարությունը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել. «Մամուլից տեղեկացա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Մամուլից տեղեկացել եմ նաև պատերազմի դադարեցման պայմանների մասին։
Որպես Հանրապետության նախագահ այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել, որևէ բանակցության չեմ մասնակցել։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության և կարևորության հարց է։ Հայաստանի, Արցախի, ողջ հայ ժողովրդի կենսական անվտանգային շահերին և իրավունքներին առնչվող ցանկացած քայլ, գործողություն, ցանկացած որոշման ընդունում, առավել ևս որևէ փաստաթղթի ստորագրում պետք է լինի համապարփակ խորհրդակցությունների և քննարկումների առարկա։
Ընդգծում եմ, որ Արցախի, հետևաբար՝ հայ ժողովրդի ճակատագիրը կարող է լուծվել միմիայն հաշվի առնելով մեր համազգային շահերն ու միմիայն համազգային կոնսենսուսի հիման վրա։
Հաշվի առնելով առկա իրավիճակով պայմանավորված՝ ժողովրդի ստվար զանգվածի խոր մտահոգություններն, անհապաղ նախաձեռնում եմ քաղաքական խորհրդակցություններ՝ համազգային շահերի պաշտպանության մեր օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելու նպատակով։
Որպես Հանրապետության նախագահ, ազգապահպանության կարևորագույն այս պահին համազգային միասնության ձևավորումը համարում եմ իմ այժմեական առաքելությունը։ Հուսով եմ, որ տասնօրյա ժամկետում բոլորիս կհաջողվի ձևավորել այդպիսի միասնություն, որի պարագայում ես կհամարեմ, որ օգտագործել եմ հայրենիքիս ծառայելու հնարավորությունները»։

«Որքա՞ն կարելի է մոլորեցնել և ոչնչացնել Երևանի ճարտարապետական ինքնությունը»․ Վիկտոր Մնացականյան (լուսանկար)
5703:06
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը
8300:48
«Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է շուրջ 500 հազար ռուս զինծառայող». բրիտանական հետախուզություն
212Երեկ, 23:42
Խաչիկ Գալստյանը հայց է ներկայացրել ԵՊՀ ռեկտորի դեմ
96Երեկ, 22:24
94 տարեկան հասակում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը
232Երեկ, 21:24
Երևանում նախատեսվում է սեպտեմբերի 19-ին անցկացնել լուռ սգո երթ՝ դեպի «Եռաբլուր»
120Երեկ, 20:12
Սեպտեմբերի 12-ին և 13-ին նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
108Երեկ, 19:18
«Փաստեր, որոնք ապացուցում են, թե ինչպես է ստեղծվել Գագիկ Խաչատրյանին վերագրվող «միլիարդների» միֆը»․ փաստաբանական խումբ
112Երեկ, 18:30