«Սա ռազմական գործողությունների դադարի մասին փաստաթուղթ է». Նիկոլ Փաշինյան
![]() 563 Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ., 22:30 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնեց, որ եռակողմ ստորագրված փաստաթուղթն առաջին հերթին ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածություն է: «Ըստ էության քննարկում, որպես էդպիսին, դեռ նոր պիտի սկսվի և դա դիվանագիտական բնույթի քննարկում է, դա, կարծում եմ, տեղի կունենա շատ երկար: Ես ուզում եմ բոլորի ուշադրությւոնը հրավիրել, որ սա, այնուամենայնիվ, ռազմական գործողությունների դադարի մասին փաստաթուղթ է: Մենք կարող ենք այդ թուղթը վերցնել, ճղել, դնել մի կողմ, բայց պետք է նաև դրա հետևանքների որոշակի պատկերացումն ունենալ։ Դա նշանակում է, որ մենք վերադառնում ենք այն իրավիճակին, որում այդ թուղթը ստորագրվել է, իսկ դա նշանակում է, որ մենք ասո՞ւմ ենք՝ թող մեր 30․000 զինվորները շրջափակման մեջ ընկնեն»,-ընդգծեց վարչապետը: Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե փաստաթղթում կոնկրետ ամսաթվեր են նշված, թե որ տարածքը երբ պիտի հանձնվի Ադրբեջանին, Փաշինյանն ասաց. «Դա էլ ռազմական և զինվորական բնույթի խնդիրներ և առաջադրանքներ են: Նկատի ունեմ՝ սա քաղաքական կարգավորման փաստաթուղթ չէ: Այստեղ կան տերմիններ, նախադասություններ, որոնք պետք է մեկնաբանվեն և դառնան քաղաքական բովանդակություն և այդ փուլում, իհարկե, քննարկումները հնարավոր կդառնան: Բայց այդ դեպքում էլ, բնականաբար, քննարկման հիմնական ֆորմատը լինելու է կառավարության ներսում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
