Ռուսաստանի հայկական եկեղեցիներում պատարագներ կմատուցվեն Արցախում զոհվածների հիշատակին

Նոյեմբերի 22-ին Ռուսաստանում Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի եկեղեցիներում պատարագներ կմատուցվեն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինվորների հիշատակին: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է թեմի մամուլի ծառայությունը:
«Այո, կլինեն զինվորների հիշատակի արարողություններ Ռուսաստանի եկեղեցիներում»,- ասել են մամուլի ծառայությունից։
Ըստ թեմական կայքի՝ Ռուսաստանում կա 36 հայկական եկեղեցի: Մոսկվայում են գտնվում Տիրոջ Պայծառակերպության տաճարը, Սուրբ Հարություն և Սուրբ Խաչ եկեղեցիները, ինչպես նաև՝ Սուրբ Գեորգի մատուռը: Թեմի մի քանի եկեղեցի գտնվում է նաև Ղազախստանում, Մոլդովայում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Ուզբեկստանում և հենց Հայաստանում:
Նոյեմբերի 13-ին, ըստ թեմի կայքում տեղադրված տեղեկատվության, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը կոչ էին արել նոյեմբերի 22-ը Լեռնային Ղարաբաղում պատերազմում զոհված զինվորների հիշատակի օր հռչակել և պատարագներ մատուցել աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում:

«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
5710:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
13009:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
6308:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
11300:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
107Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
102Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
165Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
82Երեկ, 21:48