«Իրանի հյուսիսում լարում է հասունանում». Հայկ Մարտիրոսյան
![]() 397 Կիրակի, 15 նոյեմբերի, 2020 թ., 17:05 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանի հյուսիսում՝ պատմական Արցախի գրավված հարավի հարևանությամբ և հենց Արցախի գրավվյալ տարածքներում լարում է հասունանում: Թուրքական կողմից ծրագրվում է ակտիվացնել իրանյան ադրբեջանցիներին՝ Իրանը կազմաքանդելու նպատակով: Դա արվում է նաև Հայաստանի մնացած կարևորագույն հատվածը՝ Զանգեզուրը, կտրելու և հետո արագորեն Հայաստանի խնդիրն առհավետ լուծելու նպատակով: Իրանի դրությունն անչափ բարդ է: Պատերազմի ժամանակ Իրանը Հայաստանին, ըստ տարբեր լուրերի, հսկայածավալ օգնություն էր առաջարկում, սակայն Երևանի դավաճանական ռեժիմն այն, ըստ նույն լուրերի, մերժեց, որպեսզի ծրագրված պարտությունն իրականանա: Գրավելով Արցախի ողջ հարավը՝ օգտվելով նաև միջազգային իրավիճակից, այդ թվում՝ ԱՄՆ-ում ներքին քաղաքական ստեղծված կիսիշխանությունից, ստեղծված իրավիճակում թուրքական ռազմուժը քննարկում է Իրանը կազմաքանդելու, Ատրպատականի հետ միասին Մեծ Ադրբեջան ստեղծելու և Հայաստանը վերջնականապես ոչնչացնելու ծրագիր: Դեմոկրատական վարչակազմի օրոք Իրանի կազմաքանդումը դառնում է առավել բարդ հեռանկար, քան հանրապետականների օրոք էր: Եվ քանի դեռ հանրապետականները հեռանում են, իսկ դեմոկրատները դեռ չեն եկել, պահը համարվում է հարմար: Նիկոլ Փաշինյանի արարքը լիովին տեղավորվում է այդ համատեքստի տրամաբանությունում: Իրանի դեմ արշավին, վատագույն սցենարի՝ ապակայունանալու պարագայում, միանալու են նաև այլ պետություններ, որոնք փորձելու են Իրանում միաժամանակ իշխանափոխություն իրականացնել և բաժանել երկիրը՝ այդ թվում նաև Ատրպատականի նահանգը պոկելով կենտրոնական իշխանության վերահսկողությունից: Իրանին ծնկի բերելը դրսից ներխուժող ռազմուժով գրեթե անհնար խնդիր է, բայց ներսի քայքայիչ շարժումները կարող են և ահռելի վտանգներ ստեղծել: Սա Հայաստանի համար լինելու է կործանարար սցենար: Եվ այս սցենարի ահավորությունը հասկանում են մի շարք այլ խաղացողներ ևս: Եվ բացառված չէ, որ սցենարը խանգարվի ու այս փուլում կատարվող ջանքերը պասիվանան: Հուսանք, որ այդ ծրագիրն այդպես էլ երբեք չի իրականանա, բայց դրա մղումներ և միտումներ արդեն իսկ առկա են: Հայաստանի հաջորդ իշխանություններն անհապաղ պետք է սկսեն բանակցել Ռուսաստանի հետ՝ արևելյան նոր առաջացած, ինչպես նաև հարավային և արևմտյան սահմանների բացառիկ ուժեղացման շուրջ՝ հայկական զինուժի մասնակցությամբ և նաև ահռելի ռազմական օգնություն խնդրեն այլ պետություններից: Հենց այս և փլուզված բանակի անհապաղ վերակենդանացման պատճառով է նաև, որ չի կարելի մտածել թե Հայաստանում ով է լինելու հաջորդ՝ մոտալուտ առաջնորդը: Այն լինելու է, ամենայն հավանականությամբ, Մոսկվայի համար շատ ընդունելի մարդ: Ով է դա՝ այս պահին ոչ ոք չգիտի և ստեղծված իրավիճակում կարևոր էլ չէ: Հայաստանն այլևս չունի ինքնիշխանություն և ստեղծված իրավիճակում՝ որևէ կերպ առաջ շարժվելու համար դավաճանի հեռացումն անհետաձգելի անհրաժեշտություն է»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
