«Շուշին մի դժբախտ, դժգույն քաղաք էր. եթե այն մեզ պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում». Փաշինյան
![]() 519 Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ., 16:15 «Այսօր մի հայտարարություն եք արել, որը կարող է տարընթերցման տեղիք տալ։ Խոսքը Շուշիի մասին է։ Որքանով ես եմ ծանոթ բանակցային գործընթացում եղած քննարկումներին, Շուշիի հարցը երբևէ բանակցային փաթեթի մաս չի կազմել և ես չգիտեմ դեպք, որ քննարկված լինի Շուշիի հարցը»,- դիմելով ՀՀ վարչապետին՝ Աժ-ում ասաց իմքայլական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ «Իսկ որևէ բանակցային փաթեթ կյանքի կոչվե՞լ է։ Մենք, բանակցային փաթեթ ասելով, նկատի ունենք թղթեր, որոնք գոյություն են ունեցել․․․: Վերջին երկուսուկես տարվա ընթացքում իմ շփումներն ու քննարկումներն ինձ համար կասկած չեն թողել, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից և տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից ու Շուշիից: Մենք հիմա որ այդքան այդ տարածքների մասին խոսում ենք, իսկ ո՞վ է վերջին անգամ այդ տարածքներում եղել: 30 տարվա ընթացքում այնտեղ ի՞նչ է արվել...: Ասում են՝ Շուշին ծախել են. ո՞վ է ծախել: Շուշին եթե ծախել են, ապա ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին: Բա եթե պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում»,- ասաց Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
