«Եթե այս օրերին սթափ չգնահատենք ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, կպարտվենք նաև հաջորդ պատերազմում». Արման Եղոյան
![]() 335 Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ., 02:10 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամբողջ հայ քաղաքագիտական միտքը պատրաստում է հասարակությանը նախորդ պատերազմին։ Հիմա, նոր, էս օրերին մենք սկսել ենք մտածել «լավ 7 շրջանները հասկացանք, բա Շուշի՞ն»։ Ու էդ կոնտեքստում նոր-նոր սկսել ենք քրքրել 25-ամյա բանակցային գործընթացի փաստաթղթերը պարզելու համար, թե արդյո՞ք բանակցային գործընթացով կարող էինք պահել այն, ինչը կորցրեցինք պատերազմով։ Կարելի է կարծել, թե 7 շրջանների հետ կապված ունեինք համազգային կոնսենսուս ու Շուշիի անկումը խաթարեց այն։ Երկու ամիս առաջ 7 չէ, 1 շրջան, կես շրջան, մեկ գյուղ հանձնողը հռչակվելու էր դավաճան։ Նույնիսկ այս օրերին մեզ թվում է, թե պատերազմն ավարտվել է ու մենք ինչ-որ բան հանձնել ենք կամ ինչ-որ բան պահել։ Նույնիսկ այս օրերին վարչապետի այն մտքից, թե պիտի ավելի շատ սիրեինք մեր երկիրը, ավելի լավ խնամեինք ու ավելի լավ շենացնեինք առանձնացվում է «դժբախտ» և «դժգույն» Շուշի բառերը։ Եթե այս օրերին մենք սթափ ու համակողմանի չգնահատենք ստեղծված աշխարհքաղաքական իրավիճակը, կպարտվենք նաև հաջորդ ու շատ ավելի մոտալուտ պատերազմում»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
293Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
349Երեկ, 16:09
