Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

ԱԺ խորհրդի նիստը տապալվել է

ԱԺ խորհրդի նիստը տապալվել է
380
Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ., 17:25

Ազգային ժողովի խորհրդի նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։ Նիստին ներկա չէին իշխանական խմբակցության անդամները։ Այս մասին եզրափակիչ ելույթի ժամանակ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:

Նշենք, որ ընդդիմադիր ուժերն այսօր նախաձեռնել էին ԱԺ խորհրդի նիստ՝ խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու և ռազմական դրությունը վերացնելու համար։ Ընդդիմադիրները նախատեսում էին նաև քննարկել վարչապետի և կառավարական կազմի հրաժարականի հարցը: