«Արդյոք պատրաստվո՞ւմ եք արտահերթ ընտրությունների` նախանշված ժամկետում»․ Ա․ Բաբաջանյանը՝ վարչապետին
![]() 313 Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ., 17:00 Պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցը վերաբերում էր ՀՀ վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզին: Նա հետաքրքրվեց՝ նախանշված ժամկետում աշխատանքները կատարելուց հետո պատրաստվո՞ւմ է արդյոք արտահերթ ընտրությունների, կառավարության կառուցվածքային ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենալու և արդյո՞ք նրա քաղաքական թիմն ունի վստահության անհրաժեշտ պաշար՝ փոփոխություններն իրականացնելու համար: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Հրապարակված ճանապարհային քարտեզի վերաբերյալ ավելացնելու ոչինչ չունեմ. գրված է, որ մեզ համար առաջնահերթություն է ժողովրդավարական կայունությունը, անվտանգությունը, երաշխավորությունը, որ իշխանություն ձևավորելու ժողովրդի հնարավորության ու իրավունքին ոչինչ չի սպառնում: Երկրորդ ուղղությունը՝ պատերազմի հետևանքների վերացումն է, ու վեց ամիս հետո կամփոփենք կատարված աշխատանքները և ըստ այդմ, կորոշենք հետագա անելիքները: Ինչ վերաբերում է հարցի մնացած հատվածին, աշխարհում, կամ առնվազն ասեմ՝ ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության»: Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ արդյոք պատկերացնո՞ւմ է Ազգային համաձայնության կառավարության ստեղծում, որը ևս կարող է երկրում ստեղծված իրավիճակին հանգուցալուծում գտնելու ճանապարհներից մեկը լինել: Վարչապետն ասաց, որ այս պահին կառուցվածքային փոփոխություն չի քննարկվում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
