«Էլ ի՞նչ դավաճան եք ման գալիս, եթե կա կատաստրոֆիկ ոչ կոմպետենտությունը և ինքնասիրահարվածությունը». Հայկ Բալանյան
![]() 463 Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ., 21:45 Քաղաքագետ Հայկ Բալանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես դավաճանությանը չեմ հավատում: Ընդ որում այդ իմ համոզմունքը վերաբերվում է բոլոր կողմերին: Բա մի հատ ընդդիմադիր Նիկոլ չլինե՞ր, դրա մասին խոսար: Իսկ իրականությունը լրիվ այլ է: Եթե մարդը, որ չի ծառայել, ռազմական արվեստից ու գործից խաբար չի ու մի բան չի կարդացել, որոշում է ինչ զենք առնել ու ինչպես պատերազմել, ապա դա խնդիր է ստեղծում: Եթե ցեխավիկը՝ Արայիկ Հարությունյանն իր ազգական-սեղանակիցներին գնդի հրամանատար է տալիս, դա խնդիր է: Եթե Գերագույնը կնգան չի կարող բռի մեջ պահել ու որպես զինվորականների գլխին սմատրյաշչի է նշանակում՝ դա խնդիր է: Եթե ինչ-որ գործիչներ ասում են, որ չի կարելի Արցախը ճանաչել, գազատարին խփել, երկաթուղին կտրել, զորք տեղափոխել, մոբիլիզացիա անել, որովհետև միջազգային հանրությունը դա չի հասկանա, ու իրենց ղեկավարությունը հավատում է, իսկ ուրիշներին՝ ոչ... Դա խնդիր է: Էլ ի՞նչ դավաճան եք ման գալիս, եթե կա կատաստրոֆիկ ոչ կոմպետենտությունը, ինքնասիրահարվածությունը ու պարզ самодурство? Չնայած, օրինակ, բարձր կլասի հետախուզությունն, ուսումնասիրելով անձի հոգեբանական կերտվածքը ու հասկանալով, որ այդ անձն ամեն ինչ կտապալի, կարա այդ մարդուն սատարի ու օգնի գալ իշխանության: Այդ անձը ինքը ամեն ինչ կանի: Չինական ստրատագեմաներից մեկում նկարագրված է, թե ինչպես մի զորավար անընդհատ գովում էր ու իբր վախենում էր հակառակորդի մի զորավարից, իմանալով, որ նա բացառիկ անտաղանդ է: Թշնամի պետության արքան, լսելով դա՝ այդ ապաշնորհին նշանակում է հրամանատար, ու այն բարեհաջող տապալում է ամբողջ պատերազմը: Դավաճանությունն ի՞նչ է: Իսկ եթե մարդը չի՞ հասկանում, որ ինքնը ապաշնորհ է, ընդդեմ է գործում, որ իր ամեն օր մնալը վնաս է, ու ինքը միայն կարա խորացնի ավիրածությունը ու ոչինչ լուծել չի կարող: Դե բա դեմներս ինձնից ավելի վատն են: Իսկ ո՞վ է ասել, որ ձեզնից լավը չկա, եթե ձեր քթի տակինը չտեսաք, չհասկացաք ու չարժեվորեցիք, դավաճան էիք ման գալիս զինվորականների մեջ ու բանակում, որ հանկարծ ձեզնից լավը ի հայտ չգա: Այս սարքած սիստեմում, ոչ մի ոլորտում ղեկավարից լավը ի հայտ չի գա, իհարկե: Միայն մի քանի գլուխ վերադասից վատը պիտի լինի, որ վտանգ իշխանությանը չներկայացնի: |

«Գարգեին Բ-ի եղբայրը կալանավորվեց մեկ ամսով»․ Արա Զոհրաբյան
2517:12
«Հայաստանում քարոզում են, թե ՌԴ-ն հետամնաց երկիր է»․ Հովհաննես Ավետիսյան
5717:06
«Իսկ ՀՀ իշխանությունը զավթածներն ասում են՝ հայ ժողովուրդն է մեղավոր, որ կա թշնամություն»․ Արա Պողոսյան
4517:00
«Ադրբեջանի հռետորաբանությունը կտրուկ իջել է, դա տեսանելի է նաև սահմանին»․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
14116:42
«Երեխաների իրավունքների պաշտպանության չգործող մեխանիզմները պետք է փոխվեն»․ Գայանե Աբրահամյան
12316:24
«Կայանատեղին «կպցրել» են մայթին». Սարհատ Պետրոսյան
12316:12
«Ընդդիմության առջև կանգնած է պետականության պահպանման կենսական խնդիր»․ Սուրեն Սուրենյանց
11916:06
«Թալինի համայնքապետարանը, առանց մեզ հետ խորհրդակցելու, աշխատանքներ է իրականացնում եկեղեցու բակում»․ Արագածոտնի թեմ
18915:48
