«Ազերները ժամերի ընթացքում ցանկացած տարածք յուրացնում ու կահավորում են, մենք օրերով թիթեռ ենք նկարում». Սարգիս Հովսեփյան
![]() 584 Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ., 18:15 Գրող Սարգիս Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մնացածը իր հերթին, բայց էն Սյունիքի կողմերը գոնե նորմալ, գործից հասկացող զինվորականներ ուղարկեք /իրոք գործից հասկացող ու լուրջ մարդիկ, ոչ թե մարած աբլիգացիաներ/, արագ սկսեն ճիշտ ենթակառուցվածքներ ու բնագծեր կահավորել, հնարավորինս ի օգուտ ՀՀ-ի, խոսքը Արաքսից մինչև Դավիթ Բեկ ամբողջ գծի մասին ա: Եթե դա դառնալու ա պետական սահման, տեղ շատ լուրջ ու արագ աշխատանքներ ա պետք տանել: Թուղթ ստորագրելուց 10 օր ա անեցել, նենց տպավորություն ա, կարծես շտապելու բան չկա: Կապանի հատվածում մի մասը որոշ գյուղերի բնակիչների ու կամավորականների վրայա ծանրաբեռնվածությունը, բայց ամենայն հարգանքով, նրանք արդյունավետ չեն ու վստահելի չեն: Գիտեմ ինչ եմ ասում ու բանակում էլ գիտեն: Ես ինքս էլ եմ կամավորական եղել: Օրինակ գյուղացիք միաժամանակ տնտեսություն վարելով ու դիրք պահելով ոչ մեկն են լիարժեք անում, ոչ մյուսը, օբյեկտիվորեն չեն կարող: Կամավորների մոտ էլ կարգապահությունն ա թույլ: Կարճ ասած՝ բանակ ա պետք: Մեղրիի կողմն ընդհանրապես վատ ա վիճակը, քանի որ բնակավայրեր չկան, խիտ անտառներ են ու կարծես թե լավ բնագծերը ազերներն են զբաղեցրել, նույնիսկ խոսակցություններ կան, որ տեղ-տեղ մեր հողի մեջ են /նկատի ունեմ սովետի սահմաններով/: Կարճ ասած էս գիծը արագ ու լուրջ աշխատանքների կարոտ ա, ու գիտեմ ինչ եմ ասում, ոչ ոք ինձ դասեր չտա: Ազերները ժամերի ընթացքում ցանկացած տարածք յուրացնում ու կահավորում են, մենք օրերով թիթեռ ենք նկարում: Դանդաղկոտությունը շատ ծանր ա նստելու մեզ վրա ապագայում. ուղիղ կրակի տակ գտնվող գյուղեր, գյուղատնտեսական նշանակության հողեր, ճանապարհներ և այլն»: |

«Դու ի՞նչ իրավական հիմքով էիր բունկերում և ի՞նչ էիր անում»․ Անժելա Էլիբեգովա
15403:06
«Սուտ խոսելու մեջ արդեն «միջազգային վարպետի» մակարդակի է»․ Արսեն Նիկողոսյան
17101:06
«Ալիևը հաստատ ծիծաղից թուլացել է». Վահե Սարգսյան
20700:48
«Դեռ քանի-քանի հարձակումներ են սպասվում ՀՀ քաղաքացուն՝ պարզ չէ»․ Նարինե Դիլբարյան
18900:18
Ռուսական РЕН ТВ-ն հեգնում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
18300:12
«Իրենց կարելի է ամեն ինչ՝ թքել, հայհոյել, անվանարկել․․․, մնացյալներին՝ ոչինչ»․ Նարեկ Գալստյան
17500:06
«Կալանավորման որոշումը դատարանից դուրս է կայացվել․ սա ցուցադրություն է»․ Վարդան Հարությունյան
136Երեկ, 23:48
Մեկ օր ջուր չի լինի Մեծամորում
162Երեկ, 22:54
