Երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Մեր տարածաշրջանում ձևավորված ուժերի բալանսը չի կարող խախտվել». Սուրեն Սարգսյան

«Մեր տարածաշրջանում ձևավորված ուժերի բալանսը չի կարող խախտվել». Սուրեն Սարգսյան
107
Շաբաթ, 21 նոյեմբերի, 2020 թ., 17:15

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր տարածաշրջանում ձևավորված ուժերի բալանս, հավասարակշռում և զսպման մեխանիզմներ կան, որոնք չեն կարող խախտվել
1. Հարավային Կովկասի 3 պետություններն ունեն իրենց արտաքին քաղաքական «հովանավորները»: Վրաստանինը՝ ԱՄՆ (ԵՄ) Ադրբեջանինը՝ Թուրքիա, Հայաստանինը՝ ՌԴ։
2. «Հովանավորի» ընտրության հարցում կարևոր հանգամանք է եղել ոչ այնքան հովանավորյալի ցանկությունը, որքան աշխարհագրությունն ու աշխարհաքաղաքական իրողությունները: Սա է իրերի դասավորվածությունը մեր տարածաշրջանում և
այս բալանսը խախտելու ցանկացած փորձ կամ նույնիսկ ակնարկ ցնցումներ է առաջացնում:
3. «Հովանավորվող» փոքր պետությունը չի կարող ինքնուրույն հովանավոր փոխելու փորձեր անել կամ բալանս խախտել: Այսինքն՝ կարող է, բայց թանկ պետք է վճարի:
4. Հայկական հեղափոխությունը շատ արագ սկսեց ասոցացվել գունավոր հեղափոխության հետ: Ռուսաստանում նման կարծիք ձևավորվեց, քանի որ ընդգծված հակառուսական տարրեր հայտնվեցին իշխանության բարձր էշելոններում: Մոսկվայում սկսեցին լարվել, քանի որ նշված բալանսի խախտման հեռանկար նկատվեց (հիշվեց Վրաստանի և Ուկրաինայի հակառուսական իշխանությունը, որը առաջին 2-3 տարիների ընթացքում ՌԴ-ի հետ նորմալ էր աշխատում): Դա, բնականաբար, նկատեցին նաև Անկարայում և Բաքվում՝ դիտարկելով որպես հնարավորություն:
5. Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունները որևէ բան չարեցին աշխարհին ցույց տալու համար, որ իրենք գունավոր կամ սորոսական հեղափոխություն չեն արել: Հակառակը՝ իշխանության ղեկին եկան սորոսական կամ հակառուսական կադրեր: Այսինքն՝ հարց էր առաջանում, եթե ձեր իշխանությունը սորոսական չէ, ապա ինչո՞ւ եք «անձնագրով սորոսականներին» իշխանություն տվել: Որ ի՞նչ: Պա՞րտք եք: Պարտակա՞ն եք: Եթե ոչ՝ հանի՛ր: Եթե չես հանում ուրեմն մի բան էն չի: Այս հարցը մինչ օրս տրվում էր Վաշինգտոնից մինչ Մոսկվա և հավատցեք, պատասպան չի գտնվում»: