«Արցախը Ռուսաստանի մաս դարձնելով երբևէ որևէ բան հետ չի բերվելու». Հովսեփ Խուրշուդյան
![]() 505 Կիրակի, 22 նոյեմբերի, 2020 թ., 19:15 «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը գրել է. «Արցախի անկախության ճանաչումը միայն ավելացնելու է նրա անվտանգությունը և այդ անվտանգության միջազգային իրավական երաշխիքները։ Դա վաղ թե ուշ բերելու է նաև Հադրութի վերադարձին, որը տրամաբանորեն հետևում է դրան՝ որպես հումանիտար ճգնաժամի հաղթահարման և փախստականների վերադարձի միակ ճանապարհ։ Արցախը Ռուսաստանի մաս դարձնելով երբևէ որևէ բան հետ չի բերվելու․ Կրեմլը հիմա Ադրբեջանին իրենով անելու խնդիր ունի, այլ ոչ թե Արցախի պատճառով Բաքվի հետ հարաբերություններն էլ ավելի վատացնելու։ Արցախի, որին (թեև ուշացումով և մեծ վերապահումներով) արդեն «փրկել է» և որին համարում է իրենից կատարելապես կախյալ։ Իրեն մի կարևոր խնդիր կա դեռ լուծելու՝ ապահովել փախստական արցախցիների ետ վերադարձը, որպեսզի կարողանա լեգիտիմացնել իր խարխուլ խաղաղապահ մանդատը, բայց դա իր մոտ չի ստացվում, քանի որ արցախցիների մեծ մասը որևէ իրական երաշխիք չեն տեսնում, որ իրենց անվտանգությունը կերաշխավորվի այդ 2000 խաղաղապահով և, առավելևս՝ Արցախի նման սահմաններով։ Մեկ այլ խնդիր էլ՝ Հայաստանի ինքնիշխանության վերջ դնելն է ու Մոսկվայից կատարյալ կախվածության մեջ մտցնելու, որպեսզի երբ որ սկսի հայկական շահերի հաշվին Բաքվին զիջումներ անել (նույն Արցախի կարգավիճակի հարցում, օրինակ, ՄԱԿ ԱԽ-ում քվեարկելիս), ապա Հայաստանը դուրս չգա ՀԱՊԿ-ից և իր բազան էլ ամերիկյան բազայով չփոխարինի։ Իսկ դրա համար իրեն Երևանում խամաճիկային իշխանություն է պետք, ավելի կոնկրետ՝ գուբերնատոր, ինչը պետք է թույլ չտանք»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
