Արայիկ Հարությունյանի հրաժարականին կարող են հասնել միայն 2021-ի մայիսին. «Ժողովուրդ»
![]() 410 Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ., 08:55 «Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախում պատերազմի ավարտից հետո հակասական տրամադրություններ են: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները պահանջում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն, Արցախի նախագահին դեռ չեն կարող խորհրդարանում անվստահություն հայտնել: Արցախի Սահմանադրության 96-րդ հոդվածն ասում է. «Հանրապետության նախագահին անվստահություն կարելի է հայտնել նրա կողմից պաշտոնը ստաձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ տարի հետո»: Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տարավ 2019 թվականի ապրիլի 15-ին, իսկ լիազորություններն ուժի մեջ մտան այս տարվա մայիսի 21-ին՝ երդման արարողությունից հետո: Ստացվում է՝ խորհրդարանում Արայիկ Հարությունյանին չեն կարող անվստահություն հայտնել, քանի որ Հարությունյանը դեռևս անձեռնմխելի է, և խորհրդարանում կարող են այդ հարցը բարձրաձայնել միայն մեկ տարի հետո՝ 2021 թվականի մայիսին: Այսինքն՝ Արցախում իշխանափոխության հեռանկարը միայն կարող է լինել նախագահի հրաժարականի պարագայում։ Այլ տարբերակ ուղղակի օրենսդրությամբ նախատեսված չէ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
