«Մրցույթը կհայտարարվի առաջիկայում, այժմ ձևավորվում է հանձնաժողովի կազմը». ԿԳՄՍ փոխնախարար

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն իսկ հայտնել էի, որ տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն մրցույթների կարգը փոխել ենք՝ վերածելով դրամաշնորհային ծրագրի, որը կխրախուսի մանկավարժների և կրթության կառավարիչների շրջանում նորարարությունը, նոր ծրագրեր և գաղափարներ ներկայացնելը, պետության աջակցությամբ դրանք իրականացնելը՝ ի շահ կրթության զարգացման։
Մրցույթը կհայտարարվի առաջիկայում, այժմ ձևավորվում է մրցութային հանձնաժողովի կազմը, որում պետք է ներառվեն նաև ուսուցչական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Այս հանձնաժողովն է որոշելու հաղթող ծրագրերը։
Հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից կընդգրկվի երկու ներկայացուցիչ։ Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել դիմում կազմակերպության ղեկավարի անունից, կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները»:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
10803:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
38020.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
43720.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
44320.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
101417.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
96016.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
285316.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
202615.07.2026, 21:35