«Բնակավայրը կորցրածների կեցությունն ապահովելու համար առաջիկա ամիսներին որոշակի ծախսերի փոխհատուցում կտրամադրվի»․ Մեսրոպ Առաքելյան
![]() 387 Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 12:40 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Կառավարության նիստում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանին խնդրեց ներկայացնել արցախահայությանը վերաբերող միջոցառումների ծրագիրը: Նախարարն ասաց, որ առաջին միջոցառումն ուղղված է Արցախում հաշվառում ունեցող քաղաքացիներին․ «Յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ 68 հազար դրամի չափով։ Այս պահի դրությամբ արդեն մոտ 30 հազար քաղաքացի ունի հաստատած դիմում։ Այսօրվանից արդեն «Հայփոստ»-ի և «Արցախփոստ»-ի բաժանմունքների միջոցով կիրականացվի։ Համաճարակային կանոնները պահպանելու նպատակով մենք այսօրվանից սկսել ենք փոքր խմբերով»։ Նա տեղեկացրեց, որ երկրորդ ծրագրով՝ այն բնակավայրերը, որոնք Արցախի վերահսկողությունից դուրս են գտնվում, դրանց բնակիչները կստանան 300 հազար դրամի չափով օժանդակություն: Բացի այդ, այս պահին բնակավայրը կորցրածների կեցությունն ապահովելու համար առաջիկա ամիսներին որոշակի ծախսերի փոխհատուցում կտրամադրվի: Արձագանքելով՝ վարչապետն ասաց, որ ուզում է ուշադրություն հրավիրել 2 փաստի վրա. «Միջոցառման շահառու են ոչ թե ընտանիքները, այլ անձինք։ Այսինքն նույն ընտանիքից մի քանի հոգի կարող են հանդիսանալ միջոցառման շահառու։ Խոսքը 2 միջոցառումների մասին է։ Մենք առաջիկայում քննարկում ենք և կընդունենք միջոցառում բնակարանից զրկված քաղաքացիների համար։ Այդտեղ էլ միջոցառման շահառու կլինեն ոչ թե ընտանիքները, այլ անհատները»,- նշեց նա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
