Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Մի բան էլ ես հարցնեմ»․ Էդմոն Մարուքյան

«Մի բան էլ ես հարցնեմ»․ Էդմոն Մարուքյան
398
Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ., 12:35

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի որ Նիկոլ Փաշինյանը շուտով հանդես կգա տեսաուղերձով, մի բան էլ ես հարցնեմ.
Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց ռազմական դրությունը հանելու վերաբերյալ մեր առաջարկը՝ դեմ քվեարկելով նախագծին։
Այսինքն, երկրում ռազմական դրություն էր, ռազմական դրություն է։
Եթե ռազմական դրությունը միայն Ձեր իշխանությունը պահպանելու համար չէ, ապա ինչո՞ւ ռազմական դրության պայմաններում Սոթքում սահմանապահ կամ այլ զինված զորք չկար»: