Ինչո՞ւ իշխանությունները չեն զորացրում «մոբը». «Փաստ»
![]() 391 Շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ., 08:45 «Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին «Իմ քայլը» խմբակցության համառ ջանքերի շնորհիվ չընդունվեց ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագիծը: Ընդդիմադիր բոլոր ուժերը վստահ են, որ սա արվում է բացառապես քաղաքական նպատակներով՝ ճնշելու բողոքի ակցիաները, հանրահավաքները, իրականացնելու ընդդիմադիրների ու ընդդիմախոսների ձերբակալություններ և այլ ճնշումներ: Ի դեպ, այն պատճառաբանությունները, որոնք իշխանական որոշ պատգամավորներ բերում էին՝ ի պաշտպանություն ռազմական դրության պահպանման, փորձագետների կարծիքով, կարող են ոչ միայն տևական լինել, այլև մշտական (օրինակ՝ Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիք և այլն): Մեր ունեցած տեղեկություններով, «մոբը» չզորացրելու համար իշխանությունները մի քանի պատճառ ունեն: Նախ՝ վախենում են, որ այս թեժ օրերին այդ մարդիկ կվերադառնան ու կպատմեն ողջ իրականությունը, ինչպես նաև կհակադարձեն իրենց վարկաբեկելու Նիկոլ Փաշինյանի փորձերին: Մյուս կողմից, մոբիլիզացիոն կարգով զորակոչված են բազմաթիվ ընդդիմադիրներ, այդ թվում, օրինակ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որոնց իշխանությունները արդեն տևական ժամանակ չեն զորացրում առանց որևէ պատճառաբանության: Ըստ այդմ, կարծիքներ կան, որ «մոբը» իշխանությունները դարձրել են յուրատեսակ քաղաքական գործիք՝ մարդկանց «պատանդ» պահելու և քաղաքական գործընթացներից այս պահին դուրս թողնելու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
