«Փաշինյանի գրառումները կարելի է բաժանել 3 խմբի». Արփինե Հովհաննիսյան
![]() 334 Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ., 13:45 ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի գրառումները կարելի է բաժանել 3 խմբի՝ 1-ին խումբ՝ ինքնախոստովանական ցուցմունքներ՝ իր և դատախազի, իր և զինվորականների սիրահոժար խնդրանքների ու դրանց բավարարման մասին։ Դրանց տեղը ԱԱԾ-ն է, ՀՔԾ-ը, բայց ոչ ամենևին ֆեյսբուքը։ 2-րդ խումբ՝ մեմուարներ, որոնց տեղն իր հուշատետրն է կամ անանուն խմբագրականն իր ընտանեկան «Հայկական ժամանակ»-ում, որը հիմա ադրբեջանական ժամանակ է դարձել։ 3-րդ խումբ՝ երազանքներ, որոնք բխում են սեփական անկարողության գիտակցումից: (1-ին ու 2-րդ նախագահների հանդիպման կազմակերպում Պուտինի հետ): Հաջորդիվ հավանաբար կիմանանք, որ ինքը կազմակերպել է 2-րդ նախագահի ծննդյան շնորհավորանքները, հանդիպումները, զրույցները Պուտինի հետ ու նաև Արցախի ազատագրումը։ Սրանց տեղը հատուկ հաստատության «հիվանդության պատմություն» բաժնում է։ Մեկդ ասեք, մի՛ խոսիր քանի դեռ առարկայական ասելիք չունես մեր ռազմագերիների ու զոհված քաջերի դիակների մասին։ Երկիրը վիրավոր գազանի պես գալարվում է ցավերի մեջ, սա ստատուս է գրում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
